
Ես Մերի Գևորգյանն եմ (Մերի Գագիկի)։ Ծնվել եմ 2004 թվականին Գետափ գյուղում։ Սովորում եմ 9-րդ դասարանում։ Ունեմ մի շարք նախասիրություններ։ Սիրում եմ կարդալ, նկարել, եփել, ձեռագործ իրեր պատրաստել և իհարկե գրել։ Գրելը կյանքիս իմաստն է, իմ տարերքը։ Սիրում եմ գրելով թեթևանալ և թեթևացնել ընթերցողիս։ Գրում եմ կյանքի հետ անմիջական կապ ունեցող թեմաների մասին։ Ապագայում հուսով եմ կունենամ սեփական գիրքս։ Հաճախում եմ նաև պարի և Արմաթ ինժեներական լաբորատորիա։ Երազանքներիս մեծ մասը կապված է ստեղծագործելու ու սովորելու հետ։ Նպատակ ունեմ սովորել ԵՊՀ-ի միջազգային հարաբերություններ բաժնում։ Մարդամոտ եմ։ Սիրում եմ նոր ծանոթություններ։
Ահա իմ գրվածքներից մեկը.
Թեյս քիչ-քիչ ավելի է քաղցրանում։ Այն ժամանակ դեռ 3 գդալն էր քիչ թեյիս քաղցրություն տալու համար, իսկ հիմա արդեն 2 գդալի հետ սերդ խառնած մի ուրիշ քաղցրություն է ստանում։ Ու այդ քաղցրությունից սերս թեյի հանդեպ ավելի է մեծանում։ Ամեն կումի հետ չասված բառերի, չգրկած ձեռքերի, անզրույց րոպեների բավարարվածություն է ներս գնում։ Ջերմությունն էլ լրացնում է ձեռքերս չտաքացնող ձեռքերիդ բացը։ Քեզ տեղավորել եմ թեյիս մեջ ու թեյի օգնությամբ անքեզ րոպեներս դարձնում եմ կիսակարոտ։ Թեյն է միակ օգնականս, որ բացդ ավելի քիչ զգամ կյանքիս րոպեները։ Սիրում եմ թեյը, բայց թեյից առավել քեզանոտ ժամերս եմ սիրում։
Հետեք ինձ` facebook.com
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0