
Մեկ -մեկ որ տեսնում ես քանի ժպիտա մարում, քանի անմահացածի անուն են տալիս, ուզում ես աչքերդ փակես ականջներդ էլ հաստ կտորներով փակես։ Ինչքան ահավորա, օդի մեջ մնացած երազանքները հատիկ֊հատիկ շնչում ենք ու չենք էլ տեսնում որը ումն էր, ոչ էլ իմացանք հենց էս պահին ումը օդ ելավ։ Իսկ մենք մեր 10 մլն հայով կկարողանա՞նք 350 մատղաշի երազանք կատարենք ու սրտներս հանգստանա։ Նույնիսկ էն մարդը, ով մտքի մեջ ասումա ես կանեմ, մեկա չի կարողանա, որովհետև սրտի երազանքները ոչ մեկ չի բարձրաձայնել։ Հա լավ ո՞նց եք պետության փողով պաղպաղակ առնելու ու տալու պապա կորցրած էրեխուն, որ հոր առածի համը գա։ Ոնց եք մտնելու ներս, որ ձեր մոտ վազեն նենց, ոնց հոր մոտ կվազեին։ Ո՞ր մեկիդ անուննա տալու էն աղջիկը, ում նեղացնելու են, ոնցա ասելու «Պապայիս կասեմ գլուխդ կջարդի»։ Որ մեկիդ մոտա վազելու ու ասի պապ էսօր 9 եմ ստացել, 10 եմ ստացել։ Էն տղեն, որ վաղը զինվորա դառնալու, ոնցա հոր խրատով մեծանալու, ոնցա ասելու պապաս կողքիսա։ Պապան հոգեպես ձեռքը ոնցա՞ ուսին գցելու։ Ո՞նց եք անելու, որ մոր աչքերը չորանան, հողով ե՞ք սրբելու։ Հասել են եկեղեցիներին, մեր հավատն են փորձում ջնջել, խաղաղ ժամանակ քանի՞ անգամ ենք Աստծուն հիշում։ Ինչի՞ պետքա 16 տարեկան մարդը էսքան չարանա աշխարհի հանդեպ։ Էն որ կես քայլով արդեն կյանք էր մտնում, պատերազմը հրեց, գցեց դաժան իրականության մեջ։
Էսքանից հետո, երբ հող, արյուն, արցունք խառնվելա իրար ու մի մատ էրեխեն էլ պապա բառը չի օգտագործելու, էլ ո՞նց չհաղթենք։ Հաղթելու ենք, որ ասեն՝ պապաս անմահացավ, որ հաղթենք ու հաղթեցինք…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0