Մերի Գագիկի – «Հեռանում են․․․»

Աչքերում ծնվող ցավի կտորները ապացույցն են այն բանի, որ մարդիկ դեռ հեռանում են։ Հեռանում են առանց ետ նայելու, որովհետև գիտեն, որ հետևում սառած մեկ զույգ թաց աչքեր հիշեցնելու են նրանցից հետ կանգնած հիշողությունների տնակը։ Տնակի մեջ ամեն բան իր տեղում է, ու հիմա էլ ոչինչ չի թարմացվելու։ Գազօջախին դրված սուրճը անխնամությունից թափելու է, ու սուրճի բաժակները նույնիսկ դատարկ՝երկու հոգու մեջտեղում էլ չեն հայտնվելու։ Իսկ երջանկության կաթսայի տակ էլ ոչ ոք կրակ չի վառելու։ Հեռանում են, ու նրանց մեզանից բաժանող ոտնահետքերը էլ գույն չեն ունենում։ Ոտնահետքերի գույնի հետ խամրում է նաև հեքիաթում բնակվող հավատի գույնը։ Մարդիկ ուղղակի հեռանում են ու գնացողների տեղը լրացնող միայն նրանց հետ կապված հիշողություններն են մնում։ Ամեն բան նրանց է հիշեցնում, ամեն բառ նրանց հետ կապված է լինում, իսկ մենք մեր պահուստային ուժով հասարակության մեջ մեր արցունքների դեմն ենք առնում, որ չիմանան՝կյանքը մեզ հաղթեց։ Մարդիկ ուղղակի են հեռանում, ուղղակի տանում են մեր աչքերի փայլը և ուղղակի դառնում ենք անհավատ։ Մարդիկ հեռանում են, որովհետև մնալու պատճառները կրկնվելուց հոգնել են։ Հեռանում են, որ մենք նրանցից չհեռանանք։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ