Մերի Գագիկի – «Տառապանքը»

Մեկը կարեց բերանը տառապանքի ու ճակատին գրեց ՀԱՅ։
Ու դարեր շարունակ տառապանքը տանում է հային
Ճակատից կախ,
Պարանոցից կախ,
Սրտից կախ,
Բայց հային երբեք կախաղան չի հանում։
Տառապանքը հույսի ձեռքը էդպես էլ չբռնեց, ու հույսն էլ գրվեց հայի ճակատին։
Հույսը բռնել է հայի ձեռքը ու տանում է առաջ։ Կանգառից կանգառ հայը կորցնում է, բայց մեկ է տանում է հույսը։
Ու վերջին կանգառը միշտ եկեղեցում է, որտեղ էլ ոչինչ չունենք կորցնելու։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ