
Մերի Գագիկի – «Ես քեզ հետ եմ»
Ես այդքան ուժեղ չեմ ձեռքդ բաց թողնելու համար, սիրելիս։
Եվ որովհետև դու ուժն ես կյանքի ու երազանքների քաոսում հաղթանակելու համար։
Դու թույլ ես տալիս երազել անգամ չիրականացողի մասին, ու կողքիդ լինելով հավատալ բոլոր նպատակների իրականացմանը։
Ես չեմ վախենում երազել քեզ հետ։ Չեմ վախենում կյանքս կյանքիդ կապելով դուրս գալ ճակատագրի դեմ, որովհետև քո ձեռքը բռնած միշտ հաղթում եմ։
Ես կողքիդ եմ, միշտ քեզ հետ։ Ու թե ճակատագիրն էլ դուրս գա մեր միության առաջ, ես կաղոթեմ կրկին ու կրկին չկորցնել քեզ։ Որովհետև հենց դու ես կյանքը, հենց դու ես ճիշտը իմ բոլոր օրերի։
Ես քեզ հետ եմ…