
Եթե մենք մեր ազգայինը չպահենք ու չարժևորենք, ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու։
Քանոնն արևելյան գործիք է և մեծ տարածում ունի արաբական աշխարհում,Եգիպտոսում, Սիրիայում, ինչպես նաև Թուրքիայում, Պարսկաստանում, Հունաստանում:Որպես հիմնական տարատեսակներ տարբերակվում են
1) արաբական քանունը,
2) պարսկական գանունը
3) հայկական քանոնը:
Հայկական քանոնն իր ուրույն տեղն ունի և տարբերվում է այլ ազգերի քանոններից՝
- իր ինտոնացիոն հնչողությամբ
- լադային կառուցվածքով
- երաժշտական արտահայտչամիջոցներով
- տեխնիկայի կատարողական ոճով և ձևերով
Քանոնը հայկական ամենատարածված և սիրված նվագարաններից է: Սկզբում քանոնը նվագում էին միայն տղամարդիկ, իսկ հետո դարձավ կանանց սիրելի գործիքը:
Հազվադեպ կհանդիպենք նաև քանոնահարների։Հայ իրականության մեջ հայտնի է Նարեկ Կազազյանը,ով 2012-ին դասական «Եվրատեսիլ» մրցույթում զբաղեցրեց երրորդ տեղը՝ ներկայացնելով հայկական քանոնն ամբողջ աշխարհին։
Նվագարանը պատրաստվում է ծիրանենու, ընկուզենու, հաճարենու, չինարու փայտից։
Քանոնը շարունակվում է զարգանալ և ընդունվում է տարբեր երկրներում որպես հայկական քանոն։:
ԲԱՍ-ՔԱՆՈՆ
Քանոնի այս նոր տարբերակը հեղափոխություն է հայ երաժշտության մեջ։
Այս գործիքի ստեղծման գաղափարի հեղինակն է կոմպոզիտոր՝ Արա Գևորգյանը, իսկ գործիքը պատրաստել է Ալբերտ Զաքարյանը։ Ստեղծվել է քանոնից էականորեն տարբերվող գործիք։ Բաս-քանոնը աշխարհում առաջին նման գործիքն է։ Յուրահատուկ է նաև, որ գործիքները կրում են հայկական կանացի անվանումներ՝ «Ալվարդ», «Նվարդ», «Գոհար»։Նկարում պատկերված է Նվարդ անունը կրող բաս-քանոնը։
Հայտնի քանոնահարուհիներ են Անժելա Աթաբեկյանը, Ծովինար Հովհաննիսյանը,Ալվարդ Միրզոյանը, Հասմիկ Լեյլոյանը և այլք։
Կարող եք ունկնդրել և վայելել ամենահայկական գործիքի քաղցր հնչյունները։
Հեղինակ՝ Ասյա Գևորգյան