Մենչ Քոչարյան – «Հայաստանը զարգացած երկիր չէ և մոտ 50 տարում դժվար էլ դառնա։»

Հայաստանը զարգացած երկիր չէ և մոտ 50 տարում դժվար էլ դառնա։
Հիմա կետերով։

Սկսենք դպրոցից՝ ի՞նչ են մեզ սովորեցնում՝ Ֆիզիկա։
Արեգակնային համակարգում կա ութ մոլորակ ։
Գալիս է հաջորդ դասը՝ Եկեղեցու պատմություն։
Աստված ստեղծեց երկիրը և երկինքը ։ Մնացած յոթը ստեղծել եմ ե՞ս, թե՞ տիեզերքում ապրող միաբջիջ ծովախոզուկները։
Մեզ հանձնարարում էին Սևակի և այլ գրողների սրտաճմլիկ բանաստեղծություները անգիր անել , որ հասկանանք՝ սերը սուտ է, աղջիկները դավաճան են, մենք միշտ մեր տնից հեռու ենք, որովհետև ուր գնացինք՝ կոտորեցին, սպանեցին, թալանեցին և բռնաբարեցին։
Ցավալին այն է , որ գոնե սա էլ չեն սովորում ……

Հեռուստատեսություն։
Չփորձեք բողոքել ոչ մեկդ հեռուստաեթերից, քանի որ դուք այդ ցանկանում եք դիտել,Ձեզ ոչ ոք չի ստիպում, վառ ապացույց են ահռելի դիտումները։ Չդիտեք չեն արտադրի, շատ պարզ մեխանիզմ է ։Եվ այդպիսի անորակ կոնտետի դիտումներից հասկանում ենք, որ ազգի 80%֊ը հիմար և անգրագետ է։
Ժամանակը անցկացնում են համացանցում կամ պատերի տակ բամբասելով և ձեռք առնելով ինչ-որ քաղաքական ուժի կամ այլ անձի ։ Չեն սովորում, ինքնակրթվելու մասին խոսք գնալ չի կարող։ Եվ մինչև խոր ծերություն կբողոքեն իրենց վատ կյանքից, որ պետությունը իրենց չի պահում և այլն…
ԵՎ այսքանը վերջացնեմ մեկ բանով՝ մի գաղտնիք բացեմ։
Անցյալ , ներկա, թե ապագա իշխանությանը պետք է, որ ունենա հիմար ժողովուրդ: Պարզ է չէ՞, որ հիմարին հեշտ է ներգրավվել իրենց լավ մտածված ստոր նախագծերում:
Շնորհակալ եմ, որ գրառմանս իմաստը հասկացար ։) , իսկ ով էլ չհասկացավ շա՜տ ուրախ եմ. այս կյանքում հիմարները պետք են ։

Շնորհավոր տոնդ՝ Ազատ, անկախ Հայաստան։

Աղբյուրը ՝ Facebook.com

Ձեզ նույնպես կարող է դուր գալ