
Սեխն ունի երիտասարդացնող և գեղեցկացնող ազդեցություն:
Սեխի օգտակար և բուժիչ հատկությունները լայնորեն կիրառվում են նյարդային համակարգի ամրապնդման համար: Այն ունի միզամուղ հատկություն: Սակայն սեխի մեջ կա շատ շաքար և չի կարելի այն չարաշահել:
Սեխը հարուստ է կալիումով, A և C վիտամիններով, պարունակում է շաքար, վիտամին C, կարոտին, հանքային աղեր և այլն: Շնորհիվ վիտամին C-ի՝ այն բարձրացնում է դիմադրողականությունը: Վիտամին A-ն բարելավում է տեսողությունը տարիքային բոլոր խմբերում: B խմբի վիտամինները նպաստում են սեռական ֆունկցիայի բարելավմանը՝ հատկապես տղամարդկանց համար:
Հղիները, շաքարային դիաբետ, ստամոքսաբորբ և խոց ունեցող հիվանդները պետք է դրա օգտագործման չափաբաժինը ճշտեն բժշկի հետ: Սեխը հակացուցված է ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0