Մելինե Հարությունյան – «Հայրենիք»

Արյամբ է գծվել քո յուրաքանչյուր սահմանը։
Արյամբ է կնքվել յուրաքաչյուր հաղթանակդ։
Արյամբ է պահվել հողդ ,
Հայրենի՛ք։
Վտանգված տարիներդ սահմանին կանգնած զինվորի հետ ես կիսել։
Զինվորն է իր ուսերին վերցրել քո դեմ ուղղված հարվածները ու տասնապատիկ անգամ ետ է ուղարկել։

Զինվորն է պահել ու պահում ամեն մի թիզ հողդ։
Զինվորն է սիրում քեզ,իրենից,իրեն սպասողից շատ։
Այլապես Հայրենի՛ք առանց երկմտելու չէր նետվի առաջ ՝քեզ իրենով պահելու։

Սուրբ պահի՛ր հերոսներիդ անունը Հայրենի՛ք։

Գրի՛ր այդ սուրբ անունները այնտեղ՝ այն հողի ու սահմանի վրա,որտեղ մարտնչել են ու ետ չեն նահանջել երբեք։

Ոսկե տառերով գրիր,զետեղիր պատմությանդ մեջ՝մյուս հերոսների անվան կողքին ու մաքրիր թափված արյունը…
Հիշի՛ր,պահի՛ր…ու թող երբեք չավելանան դրանց կողքին նորերը…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ