Մի՛ կարդացեք այս գիրքը, եթե ատում եք փողը

Մի քանի պատճառ «1 էջանոց մարքեթինգային պլան» գիրքը ընթերցելու համար

Գիրքն արդեն 2019 թվականից հասանելի է նաև հայ ընթերցողի համար։ Այս գիրքը Ամազոնի “Bestseller”-ների ցուցակի առաջին հորիզոնականներում է։ Այն կօգնի հայկական շուկային առաջ գնալ և ինչո՞ւ ոչ նաև հայտնվել համաշխարհային շուկայում։ Գիրքը գրված է բոլորին հասանելի և պարզ լեզվով։

Մի քանի պատճառ, թե ինչու՞ պիտի կարդալ այս գիրքը, եթե ուզում ես տեղ ունենալ շուկայում՝

  1. Գիրքն ունի հետաքրքիր ընթացք և կարդացվում է մի շնչով։ Նրա առաջին տողում կարող է լինել բարդ մի մեջբերում, իսկ հետո անմիջական բացատրություն, որն էլ հենց գրավում է ընթերցողին։
  2. Գիրքը մեծ մոտիվացիայի աղբյուր է։ Այն կարդալու ընթացքում առաջանում է ցանկություն ունենալ քո սեփական բիզնեսը։ Գրքում գրված է գրեթե այն բոլոր ինֆորմացիան, որը կօգնի առաջ գնալ շուկայում և կազմել ճիշտ մարքեթինգային պլան՝ ունենալով թիրախավորված հաճախորդ։
  3. Գիրքը մղում է մեծ փոփոխությունների։ Այն ընթերցելուց հետո հասկանում ես, որ ունես մի հմտություն ևս, որը նախկինում չունեիր։ Գիրքն օգնում է դեռահասներին հասկանալ և ունենալ ճիշտ մասնագիտական կողմնորոշում։
  4. Գիրքը կարելի է կարդալ ցանկացած տարիքում։ Այս գիրքը նախատեսված է ցանկացած տարիքի ընթերցողի համար, ով չի ատում փողը։ Գրքում ներառված է շատ ու շատ մարդկանց հետազոտություններ, որոնք օգնում են քեզ ճանաչել այն մարդկանց, ովքեր արել են բոլորիս հայտնի բացահայտումներ։
  5. Գիրքը սովորեցնում է կատարել ճիշտ նպատակադրում։ Գրքին կից կա 2 ուղեցույց, որն օգնում է ունենալ ճիշտ մարքեթինգային պլան և հասնել հաջողության։ Այն սովորեցնում է ճանաչել հաճախորդին և ցուցաբերել ճիշտ մոտեցում։

 7 ամենակարևոր փաստերը, որոնք կհասկանա այս գրքի ընթերցողը՝

  1. Կարևոր չէ, թե դու ի՞նչ ես վաճառում, կարևոր է, թե ինչպե՞ս ես վաճառում։
  2. Լավ ապրանքը կամ ծառայությունը հաճախորդների պահպանման հիմնական գործիքն է։
  3. Մասնագետները երբե՛ք իմպրովիզներ չեն անում։ Վերցրե՛ք ցանկացած մասնագիտություն, որտեղ կան շատ բարձր ռիսկեր, և կտեսնեք, որ ամեն տեղ գործում են միայն լավ մտածված պլանով։
  4. Ձեր խնդիրն է պատասխանել հետևյալ հարցին․ «Ինչու՞ պիտի հենց ձեզնից գնեմ, այլ ոչ Ձեր մերձավոր մրցակցից»։ Այս հարցի պատասխանը գտնելուն պես Դուք կգրանցեք մեծ հաջողություններ և կունենաք Ձեր տեղը շուկայում։
  5. Ապրանքի անվանման հարցում պետք է լինեք շատ զգույշ։ Ապրանքի անունը պետք է պարզ արտացոլի բովանդակությունը և մյուս թիրախային լեզուներով թարգմանաբար չունենա վատ իմաստ։ 
  6. Ձեր անունը «ճանաչված» դարձնելու փոխարեն փորձեք ճանաչել Ձեր թիրախավորված հաճախորդին։ Միշտ չէ, որ «ճանաչված» ապրանքը հաջողություն է գրանցում։
  7. Աշխատե՛ք որակի վրա։ Հաճախորդի համար ամենակարևորներից է գինը և որակը։ Եթե գինը հարմար է հաճախորդին և ապրանքը որակով է, ուրեմն շնորհավորում եմ, դուք ունեք Ձեր տեղը շուկայում։

Այս գիրքն ընթերցելուց հետո այն միշտ կմնա քո սեղանին և կդառնա մշտական վերընթերցման գիրք։

 

Հեղինակ՝ Մարինա Գեղամյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ