Ֆեյսբուքյան բոյկոտի կազմակերպիչները հիասթափված են Մարկ Ցուկերբերգի հետ հանդիպումից

Հուլիսի 7-ին Facebook-ի ղեկավարությունը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ, ովքեր հայտարարել էին գովազդային զանգվածային բոյկոտի մասին սոցիալական ցանցերում: CNBC֊ն հայտնում է, որ ակտիվիստները դժգոհ են հանդիպման արդյունքից:

Մարկ Ցուկերբերգը և Facebook-ի այլ ղեկավարները հանդիպում են անցկացրել չորս հիմնական հասարակական կազմակերպությունների հետ, որոնք կոչ էին անում բիզնեսին դադարեցնել գովազդները ընկերության կայքերում: Մասնակցեցին ներկայացուցիչներ Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայից (NAACP), քաղաքացիական իրավունքների պաշտպանության Color of Change կազմակերպությունից, Միացյալ Նահանգների հակազրպարտական լիգա (ADL) իրավապաշտպան կազմակերպությունից, ինչպես նաև «Ազատ մամուլից»: Տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը քննարկել են պլատֆորմի պահանջները և կոնֆլիկտի հնարավոր լուծումները:

Այնուամենայնիվ, քաղաքացիական իրավունքի առաջնորդները հիասթափված են մնացել Facebook-ի գործողություններից: Ընկերությունը, նրանց կարծիքով, իր սոցիալական ցանցերում չի ձեռնարկում համապատասխան միջոցներ ատելության, բռնության և ապատեղեկատվության դեմ պայքարում: Ակտիվիստների ակնկալիքները չիրականացվեցին, քանի որ Facebook-ը խնդրի հատուկ լուծումներ չի առաջարկում։

«Ընկերության ղեկավարները հանդես եկան հին թեզերով՝ փորձելով մեզ հանգստացնել՝ առանց մեր պահանջների կատարման», – ասաց Ազատ մամուլի ղեկավար Ջեսիկա Գոնսալեսը: Ֆեյսբուքի ներկայացուցիչն ասում է, որ հանդիպումը ընկերությանը հնարավորություն է տվել լսել բոյկոտի կազմակերպիչների կարծիքը և վերահաստատել ատելության դեմ պայքարի իր հանձնառությունը:

Հունիսի կեսերին հարյուրավոր խոշոր ապրանքանիշեր միացան բոյկոտին: Այնպիսի հսկաներն, ինչպիսիք են Coca-Cola-ն, Unilever-ը, Hershey-ն, Honda America-ն, Starbucks-ը, Levi-ն այն ընկերությունների թվում են, որոնք դադարեցրել են գովազդը Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում: Արդյունքում Facebook–ի շուկայական արժեքը ընկավ 56 միլիարդ դոլար, իսկ Ցուկերբերգի ընդհանուր ակտիվների արժեքը ընկավ 7,21 միլիարդ դոլար:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ