Ճանաչիր ինձ – Աիդա Մկրտչյան

Ես Աիդա Մկրտչյանն եմ ,պարուհի, ով ծնվելով ու ապրելով օտար ժողովրդի մեջ իր հոգու ջերմ սիրով է կապված հայրենի բառ ու բանին, պարին ու երաժշտությանը։ Երբ հարկադրված էի թողնել հայրենի տունը, իմ հոգում ծնունդ առավ ու ծաղկեց հայոց հեզաճկուն պարերի ծաղիկը։ Այսօր պարում և ուսոցանում եմ իմ սաներին հայկական և աշխարհի ժողովուրդների պարերը, դրանց միջոցով սեր և համակրանք տարածելով նաև մոլորակի այլ ժողովուրդների արվեստների նկատմամբ։ Աշխարհի և հայ ժողովրդի հոգին հայկական պարը նվաճեց ամենուր, յուրովի մեկնաբանելով յուրաքանչյուր պարի ոգին և էությունը՝ պատմելով հայ մարդու ուրախությունների ,հաղթանակների, վշտերի ու ցավերի մասին, որոնցից նա դուրս է եկել շտկված մեջքով, թնդացնելով և որոտալով իր ոգու փոռթկումը պարի ու պարարվեստի միջոցով։

Հեղինակ՝ Սիլվա Հարությունյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ