
Ստենֆորդի համալսարանը ստեղծել է իմպլանտ ուղեղի համար, որը կառավարում է սննդի հանդեպ մարդու անհագ ցանկությունը: Համակարգն արդեն փորձարկվել է մկների վրա: Սարքավորման շնորհիվ կրծողները 60% ավելի քիչ ճարպոտ սնունդ են կերել: Տվյալ համակարգը ի սկզբանե ստեղծվել է էպիլեպսիայի բուժման համար:
Իմպլանտի համար թիրախ է հանդիսանում ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է սննդի համար: Ներկայումս գիտնականներին անհրաժեշտ է 6 կամավոր` համակարգը փորձարկելու համար: Փորձարկվողները պետք է նախկինում կատարած լինեն ստամոքսի շունտավորում, սակայն որի արդյունքում նրանց քաշը չի պակասել կամ նորից ավելացել է:
Սարքը իմլանտավորվում է 18 ամիս: Մկների վրա փորձարկումը ցույց է տվել, որ նախքան ուտելը ազդանշանն արդեն հասնում է ուղեղին: Եվ այդ ազդանշանն ամբողջովին արգելափակել է անհիմն սննդի ընդունման ցանկությունը: