
Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սուրճի կամ կոֆեին պարունակող այլ հյութերի երկարատև չարաշահումը կարող է միգրենի զարգացման պատճառ դառնալ այն մարդկանց մոտ, որոնք հաճախ են գլխացավեր ունենում: Այս մասին հաղորդում է Live Science-ը:
Հետազոտությանը մասնակցել են մոտ 100 սուրճի սիրահարներ, որոնց մոտ արձանագրվել է էպիզոդիկ միգրեն, այսինքն՝ նրանք գլխացավեր են ունեցել ամիսը ամենաքիչը 2 անգամ, բայց ոչ ավել, քան ամիսը 15 անգամ (այս դեպքում դա դիտարկվում է որպես քրոնիկ միգրեն):
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ օրական կոֆեին պարունակող 3 ըմպելիքի կիրառումը, մեծացնում է միգրենի առաջացման հավանակությունը:
Աղբյուրը` doctors.amhttps://www.doctors.am/ru/
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0