Ֆլավանոիդները կկանխեն վաղաժամ մահը

Էդիտ Կովան համալսարանի աշխատակիցները 23 տարիների ընթացքում հետևել են ավելի քան 53000 մարդկանց դիետային: Պարզվել է, որ օրական 0.5 գր ֆլավանոիդների օգտագործումը նվազեցնում է քաղցկեղը և սրտանոթային հիվանդությունները: Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել խնձոր, նարինջ, բրոկոլի, հապալաս: Նրանցում պարունակվող ֆլավանոիդները օգնում են նվազեցնել անոթներում բորբոքային պրոցեսները, որոնք կապված են սրտանոթային համակարգի հիվանդությունների և քաղցկեղի հետ: Նշվում է, որ հետազոտության շրջանակներում նրանք, ովքեր օրական օգտագործել են մոտավորապես 500 մգ ֆլավանոիդ, նրանց մոտ 36% մահացությունն ավելի ցածր է եղել:

Մահացու ելքով սրտանոթային հիվանդությունները նվազել են 38%-ով, իսկ քաղցկեղը 36%-ով: Հատկապես ֆլավանոիդները լավ են ազդել ծխողների և ալկոհոլ օգտագործողների մոտ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ