Կոլոնոսկոպիան կփոխարինվի տեսակապսուլայով

Համաձայն միջազգային տվյալների 50 տարեկանից հետո յուրաքանչյուրին անհրաժեշտ է կատարել կոլոնոսկոպիա` կոլոռեկտալ քաղցկեղից խուսափելու համար:

Ի տարբերություն կոլոնոսկոպիայի, որը հնարավորություն է տալիս հետազոտել  միայն հաստ աղիքը, տեսակապսուլային կոլոնոսկոպիան հնարավոր է  դարձնում նաև բարակ աղիների հետազոտությունը: Բացի այդ հետազոտման այս մեթոդը բավականին  անվնաս է և հիվանդին զերծ է պահում ավելորդ տհաճ զգացողություններից:

Տեսակապսուլային կոլոնոսկոպիա կատարելու համար հետազոտությունից 1 օր առաջ անհրաժեշտ է քաղցած դիետա: Բուն հետազոտությունը կայանում է հետևյալում. հիվանդը կուլ է տալիս տեսակապսուլան: Երբ կապսուլան բարակ աղիքում է, հիվանդն ընդունում է ստիմուլյատոր, վերջինս աղիքների պերիստալտիկան ուժեղացնելու համար է: Կապսուլան անցնում է հաստ աղիք և շարժվում է դեպի ուղիղ աղիք: Երբ տեսակապսուլան դուրս է գալիս օրգանիզմից, հիվանդը  սարքավորման հետ վերադառնում է կլինիկա: Տվյալները գրանցվում են ձայնագրիչի վրա, որը բժիշկ-էնդոսկոպիստը ներբեռնում է համակարգիչ և վերլուծում է վիդեո հետազոտությունը:

Ներկայումս գիտնականներն աշխատանքներ են կատարում տեսակապսուլան կառավարելի դարձնելու համար:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ