
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կապ ռենտգենյան ճառագայթման ու քաղցկեղի զարգացման միջև
Քեմբրիջի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքում եկել են այն եզրահանգման, որ անգամ փոքր չափաբաժնով ճառագայթումը կարող է շատ վտանգավոր լինել:
Ինչպես գրում է MedicalXpress-ը, գիտնականները պարզել են, որ անգամ փոքր չափաբաժնի դեպքում ճառագայթումը կարող է նպաստել չարորակ ուռուցքների առաջացմանը: Ընդ որում, առավել վտանգված է լինում մարդու մաշկը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ անգամ ռենտգենային հետազոտությունը կարող է մարդու օրգանիզմում P53 կոչվող բջիջների մուտացիաներ առաջացնել, իսկ այս բջիջները պատասխանատու են օնկոլոգիական հիվանդությունների զարգացման համար:
Բազմաթիվ գիտափորձերի արդյունքում գիտնականները պարզել են, որ որքան անվտանգ է համարվում ճառագայթման մակարդակը, այնքան ավելի շատ բջիջներ են մուտացիայի ենթարկվում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ռենտգենյան հոտազոտությունից առաջ մարդու օրգանիզմում հակաօքսիդանտներ ներդնելու դեպքում առողջ բջիջները կսկսեն պայքարել վնասված Р53 բջիջների դեմ: Սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ մշտապես դեղամիջոցների գործածությունը նույնպես կարող է վնասել և հանգեցնել արատավոր բջիջների տարածման:
Հետազոտությունն անցկացնող գիտնականներից մեկի՝ Ֆիլ Ջոնասի խոսքով՝ համակարգչային շերտագրության ու ռենտգենյան հետազոտության վտանգները դեռ ինչպես հարկն է ուսումնասիրված չեն, ուստի գիտնականները շարունակում են հետազոտությունները:
Աղբյուրը` tert.amhttps://www.tert.am/medicine/am/news/2019/07/20/X-ray-cancer/64072