
«ՄաքԴոնալդս կորպորացիա»-ն արագ սննդի կետերի համաշխարհային ամենամեծ ցանցն է։
- ՄաքԴոնալդս բացելու համար պիտի երկրում 3 քաղաք ընտրված լինի, որտեղ միաժամանակ կսկսվի կառուցել Մաքդոնալդսի համար հատուկ շինություն։ Այլապես չի թույլատրվի այն բացել տվյալ երկրում։
- ՄաքԴոնալդսն իր վաճառքը սկսել է հասարակ հոթ դոգից, ոչ թե հանրահայտ համբուրգերից։
- ՄաքԴոնալդսի հիմնադիրը Ռեյ Քրոքն է։
- ՄաքԴոնալդսի սպասարկման կետերն օրական ունենում են 68 մլն․ մարդ, որն ավելի մեծ քանակ է քան որոշ երկրների բնակչության թիվը։
- Քանի որ ՄաքԴոնալդսն ունենում է շատ փոքրիկ հաճախորդներ ևս, այն նաև զբաղվում է խաղալիքների արտադրությամբ, որը համարվում է աշխարհում ամենամեծ խաղալիք արտադրող կազմակերպությունը։
- ՄաքԴոնալդսը բացում է նոր ռեստորաններ աշխարհի տարբեր կետերում 14 ժամը մեկ։
- Անգլիայի թագուհին շատ է սիրում ՄաքԴոնալդս։ Նա իր Բեքինգհամ պալատի դիմաց ունի սեփական ՄաքԴոնալդս ռեստորանը։
- ՄաքԴոնալդսն ունի նաև իր սեփական համասարանը, որը տարեկան ավելի քան 80,000 շրջանավարտ է ունենում, ովքեր ավարտում են ՄաքԴոնալդսի Համբուրգերի համալսարանը և ունենում Համբուրգերոլոգ մասնագիտությամբ բակալավրիատի աստիճան։
- ՄաքԴոնալդս արագ սննդի սպասարկաման կենտրոնը մեկ վայրկյանում վաճառում է ավելի քան 75 համբուրգեր։
- ՄաքԴոնալդսի ռեստորաններից ամեն օր օգտվում է ավելի քան 68,000,000 մարդ։
- ՄաքԴոնալդսն ամեն օր ստանում է 75 մլն․ ամերիկյան դոլարը։
- Ասում են, որ ըստ հարցման, ամեն 7 ամերիկացուց գոնե մեկն իր կյանքի ընթացքում որոշ ժամանակ աշխատել է ՄաքԴոնալդսում։
- ԱՄՆ-ում աճեցված կարտոֆիլի 7%-ից ավելին օգտագործվում է ՄաքԴոնալդսում ֆրի պատրաստելու համար։
- Բիլ Գեյթսն աշխարհում այն մարդկանցից է, ով ունի ՄաքԴոնալդսի ոսկե քարտ, որն օգտագործելով նա միշտ անվճար կարող է սնվել ցանկացած ՄաքԴոնալդսի ռեստորանից։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
1
Սիրելի
0
Վստահ չեմ
0