Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 25․000 դոլար

Համավարակի հետևանքների հաղթահարմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական աջակցության ծրագրերի խթանման նպատակով Մայր Աթոռում շարունակվում են նվիրատվություններ ստանալ աշխարհասփյուռ թեմերից, տարբեր անհատներից, ազգային հաստատություններից ու բարեգործական հիմնադրամներից։

Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը նվիրաբերել է 5․000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումար։ Ուկրաինայի հայոց թեմը կարիքավոր ընտանիքներին բաշխման նպատակով Մայր Աթոռին փոխանցել է 5․000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումարին համարժեք պարենային մթերք։

Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին հատկացվել է 25․000 (քսանհինգ հազար) ԱՄՆ դոլար գումար։ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը փոխանցել է 20․000 (քսան հազար) ԱՄՆ դոլար գումար՝ ի զորակցություն Սիրիայի հայ համայնքի։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ