
Մայիսի 14, տարվա 134-րդ (նահանջ տարիներին՝ 135-րդ) օրն է։ Տարվա ավարտին մնում է 231 օր։
Տեղի ունեցած իրադարձություններ.
- 1509 – Անյադելոյի ճակատամարտում ֆրանսիական զորքերը հաղթում են վենետիկցիներին։
- 1643 – Լյուդովիկոս XIV-ը դարձավ Ֆրանսիայի և Նավարայի թագավոր։
- 1900 – Փարիզում 2-րդ ամառային օլիմպիական խաղերի բացումը:
- 1938 – Չիլին դուրս է գալիս Ազգերի լիգայից:
- 1939 – 5 տարեկան պերուացի Լինա Մեդինան երեխա ունեցավ, դառնալով բժշկության պատմության ամենաերիտասարդ մայրը:
- 1948 – Դավիդ Բեն-Գուրիոնը հայտարարեց Իսրայելի անկախությունը:
- 1962 – Աթենքում տեղի ունեցավ Խուան Կառլոս I-ի և Սոֆիա Հունացու ամուսնության արարողությունը:
- 1963 – Քուվեյթը դարձավ ՄԱԿ անդամ:
- 2009 – հայտնի բրիտանական Ջեթրո Թալ ռոք խումբը համերգ տվեց Երևանում:
- 2011 – Ադրբեջանը Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում 221 միավորով հաղթանակ տոնեց:
Տոներ.
- Վրաստան՝ Թամարոբա, Թամար թագուհու օր:
- Ֆիլիպիններ՝ Սահմանադրության օր
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0