Կյանքը իր հունն ու ձևը փոխվել է
Այլևս չի աշխատում այն, որ եթե երիտասարդ ես, ապա կհասցնես ամեն բան, որովհետև դեռ կյանքը առջևում է։
Հասկացել եմ այն, որ չպետք է ժամանակը վատնել վիրավորվելու կամ նեղանալու վրա, ատելու և հիասթափվելու մարդ տեսակի վրա, բացասականն ու նեգատիվը նկատելու, կուտակելու վրա։
Ես չեմ վիրավորվում այլևս, չեմ նեղանում, չեմ նեղանում և հիասթափվում մարդ տեսակից, բացասականը այլևս ակտուալ չէ, իսկ նեգատիվի համար այլևս տեղ չկա, անտեսվում են և չեն կուտակվում։
Ես սիրում եմ այլևս կյանքը ինչպես չեմ սիրել երբևէ։
Փորձիր դու նույնպես անել այսպես, ժամանակը թանկ է։ Հիշի՛ր,որ կյանքը ամեն րոպե կարող է ընդհատվել և ինքդ նույնպես չես հասցնի ասել այն կարևորը, որ թողնում ես միշտ վաղվան։ Հենց հիմա, այս պահին գրիր կամ հանդիպիր, զանգիր ու տես ու ասա, որ սիրում ես նրան, գնահատում ես ու ներողություն խնդրիր երբևէ կոպիտ լինելու կամ վիրավորելու համար։
Սիրով լինենք սիրելիներս

Ձեզ նույնպես կարող է դուր գալ