Ուռենին խոնարհվել է ու քնել,

Ինձ թվաց՝ ճյուղին նստած սոխակը

Հոգին է նրա…

Մացուո Բասյոն ամենահայտնի ճապոնական բանաստեղծներից է: Հոքքու՝ այսպես է կոչվում 3 տողով գրված պոեզիան, որը հորինեց Բասյոն: Բասյոյի իսկական անունը եղել է Մյունֆյուսա: Կա վարկած, որ Բասյո կեղծանունը, որը թարգմանաբար նշանակում է ադամաթուզի ծառ, նա վերցրել է այդ կեղծանունը` ի նշան երախտագիտության դեպի իր աշակերտը, ով նրան նվիրել էր ադամաթուզի ծառ:

Ծնվել է սամուրայների ընտանիքում: Նրա հայրը վայելչագրություն էր դասավանդում, որը ճապոնացիների համար պատվաբեր էր: Եվ Բասյոն տանը արդեն իսկ ստանում էր հիանալի կրթություն: 27 տարեկանում, վերցնելով բանաստեղծությունների հատորյակը հեռանում է հարազատ տնից  և դառնում է պոեզիայի ուսուցիչ: Նրա աշակերտները շատ էին սիրում նրան: Բասյոյին կարող էին ապահովել լավ աշխարհիկ կյանքով, սակայն նա բավարարվեց մի խրճիթով, որը նրան նվիրել էր իր աշակերտը: Բասյոն և՛ ճգնավոր էր, և՛ պոետ, ում բացի ազատությունից ոչինչ հարկավոր չէր:

Մի անգամ այն քաղաքը, որտեղ նա էր բնակվում հրդեհվում է և նա կորցնում է իր խրճիթը: Եվ այդ օրվանից նա դառնում է պանդուխտ: Իսկ նրա ժամանակավոր կացարանները դառնում են քարանձավները: Դրա համար էլ նրան հաճախ անվանում էին թափառաշրջիկ:

Ճիշտ է,  Բասյոյի բանաստեղծությունները գրվել են այլաբանորեն և բաղկացած են 3 տողից, սակայն պարունակում են իմաստ և խորհուրդ: Ասում են, որ Ճապոնիայում չկա մեկը, ով չգիտի Բասյոյի բանաստեղծություններից, որովհետև այնտեղ գտնում են իրենց հարազատ կամ նմանեցնող մի բան:

Լայնարձակ դաշտերում

Կապվածություն չկա:

Արտույտն է երգում…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ