Սերգեյ Հարությունյան – «Մասիսի գագաթը ճիշտ գծողներն են քչացել»

Կարոտը հոգուս մեջ ծալվել է կրկին,
Անախորժ կերպով ցավեցնում է ահա,
Ստիպում է երգել վիշտը իմ սրտի՝
Հայրենի հողը կոպտել են անխնա…
Կորել է ճիչը այն մանկան բերնից,
Որ միշտ իր սերն էր պատմում գալիքին,
Կորել է կույսը նամուս թասիբից,
Կարծես խաչել է իր կոկիկ կյանքին,
Անվարպետ ձեռքեր, որ գույն էին տալիս,
Այն սև ու սպիտակ կյանքին հայեցի,
Կորցրել է գույներն ու ման չի գալիս՝
Նույնիսկ չի հիշում հոտը իր հացի,
Բուսնել է տատասկ, փուշն է արնոտել՝
Ծիրանի ծառն է փտել արմատից,
Մոռացության են ահա մատնվել՝
Պատառոտված են դարձել կարոտից,
Ետ արի ով հայ
Հերիք է լսես,
Թե քեզ հայրենի
Հողը չի հիշում,
Ու մոռացել է
Իր ազգը կարծես,
Ու նրա մասին
Լսել չի ուզում,
Նա քեզ հիշում է,
Չի վանի երբեք,
Նա քեզ միշտ տեր է,
Ինչպես որ երեկ,
Դու ներիր նրան,
Տրտմել է նա հեզ,
Կարոտից է մաշվել՝
Չէր ուզում այդպես…
Արի՜ ու ներկի քո ճերմակ սարին,
Որի պատկերը հաղթել չի լինում,
Արի՜ ու պատմի երգը քո սիրո,
Առանց քեզ արդեն երկիր չենք կոչվում,
Սիրի՛ր քո լեռներն, որ քեզ են սպասում,
Այն մոտի՜կ, հեռու՜, բայց միշտ հարազատ,
Մոտ արի ու տես, որ քեզ են կանչում,
Քանզի իր բնից չես եղել դու զատ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ