Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

A platform for everyone

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Մերօրյա հերոսներ
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան

  • «Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

  • Լիանա Գասպարյան – «Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում»

  • Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

  • Ճանաչիր Ինձ – Երազիկ Վարդանյան

  • Հակոբ Կարապետյան – «Գարնան շունչը»

  • Աստղ Խաչատրյան – «Վարջնացած»

  • Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

ԱռողջապահությունՍպորտ
Գլխավոր›Առողջապահություն›Մարզումների ճիշտ կարգը

Մարզումների ճիշտ կարգը

Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
01/13/2020
1270
0
Share:

Ֆիզիկական վարժություններ կատարելիս օրգանիզմում տեղի են ունենում ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս ընդլայնել բոլոր օրգանների գործունեության հնարավորությունները, կատարելագործել կարգավորող մեխանիզմները:


Մարզումների շնորհիվ մեծանում է շրջակա միջավայրի օդերևութաբանական անբարենպաստ գործոնների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը, տարբեր բեռնվածություններին հարմարվելու ունակությունը, բարելավվում են ֆիզիկական զարգացման ցուցանիշները:

Կարևորագույն նշանակություն ունեն նյարդային համակարգում կատարվող փոփոխությունները: Ֆիզիկական ակտիվության շնորհիվ մեծանում է նյարդային գործընթացների ուժը, շարժունակությունն ու հավասարակշռությունը, զգալիորեն արագանում է հակազդեցությունը:

Մարզումների ընթացքում գրգռիչների մեծ բազմազանության շնորհիվ կատարելագործվում է վերլուծիչների գործունեությունը, արյան մեջ ավելանում են էրիթրոցիտների քանակը և հեմոգլոբինի պարունակությունը, որը նպաստում է արյան մեջ թթվածնի ծավալի մեծացմանը:

Մկաններում, գլխուղեղում, սրտամկանում ավելանում են էներգիական նյութերի պաշարները: Փոփոխվում է նաև հենաշարժողական ապարատը, մեծանում է ոսկրերի և ջլերի ամրությունը, ավելանում է մկանների զանգվածը, ինչպես նաև մկանային ուժը:

Կանոնավոր մարզումների օգնությամբ զարգանում են շնչառական մկանները, մեծանում է կրծքավանդակի շարժունությունը, ինչպես նաև թոքերի կենսական ծավալը: Շնչառությունը դառնում է ավելի դանդաղ և խորը, արտաշնչումը՝ երկարատև:

Սիրտն աշխատում է ավելի կանոնավոր, կծկումների հաճախությունը մասամբ նվազում է, իսկ ուժը՝ մեծանում, ինչն էլ վկայում է սրտի խնայող աշխատանքի մասին: Սպորտային մարզման հիմնական սկզբունքը ֆիզիկական վարժությունների աստիճանական, բազմակի, կանոնավոր կրկնությունն է առանց երկարատև ընդմիջումների:

Այսպես՝ սպորտային մարզումների 1-ին փուլում պարապում են շաբաթական 2-3 անգամ, իսկ հետագայում առավել հաճախ: Շաբաթական 2 անգամից պակաս մարզվելու դեպքում դրանց արդյունավետությունը կտրուկ նվազում է:

Մարզական պարապմունքն ավելի նպատակահարմար է անցկացնել ժամը 10-ից 13-ի և 18-ից 21-ի ընթացքում, նախաճաշից հետո 2-ից 2,5 և ճաշից հետո 3-ից 3,5 ժամից ոչ շուտ: Ուտել խորհուրդ է տրվում մարզումներից 30-40 րոպե հետո:

Երեկոյան մարզումները պետք է ավարտել քնելուց առնվազն 2-3 ժամ առաջ, որպեսզի հուզական գրգռվածությունն անցնի: Կարևոր է նաև մարզիկի համակողմանի պատրաստվածությունը, ուստի մարզումների ընթացքում պետք է զբաղվել նաև թեթև աթլետիկայով, մարզական խաղերով և այլն:

Մարզիկներին խիստ հակացուցված է ծխելը, ալկոհոլային խմիչքների օգտագործումը: Նիկոտինի և ալկոհոլի նույնիսկ փոքր չափաբաժինները թվացյալ դրդում առաջացնելուց հետո խիստ ընկճում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, նվազեցնում աշխատունակությունը:

Խնայողական մարզումներն անիմաստ են, քանի որ ուժն ու տոկունությունն աճում են միայն հոգնեցնող մկանային բեռնվածությունների դեպքում: Պարապմունքների սկզբում ֆիզիկական բեռնվածությունից ավելի հաճախ է հոգնածություն առաջանում, քան հաջորդող մարզումների ժամանակ: Կանոնավոր և ճիշտ կազմակերպված մարզումներից գերհոգնածություն չպետք է առաջանա:

Մարզվածության աճին զուգընթաց մարզիկներն, անշուշտ, ի վիճակի են մարզվելու ավելի մեծ բեռնվածությամբ: Անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել աշխատունակության վերականգնմանը նպաստող հանգստին:

Երբ խախտվում է աշխատանքի և ուժերի վերականգնման փուլերի ճիշտ հարաբերակցությունը, առաջանում են գերհոգնածություն, գերմարզվածություն և գերլարվածություն: Նման դեպքերում պետք է դիմել բժշկի:

Գերհոգնածությունը, ի տարբերություն ֆիզիոլոգիական հոգնածության՝ աշխատունակության ավելի տևական անկումն Է: Գերհոգնածության մասին են վկայում թորշոմածությունը, վատ ախորժակը, շարժումների ներդաշնակության թուլացումը:

Նվազում են ուժը, արագությունը, դիմացկունությունը: Այս երևույթները վերացնելու համար բավական է թեկուզ ժամանակավորապես փոխել մարզումների ռեժիմը՝ փոքրացնել բեռնվածությունը, երկարացնել դրանց միջև ընկած ժամանակամիջոցը, սահմանել հանգստի լրացուցիչ օրեր:

Վիտամինացված սնունդը, խորը քունը և առօրյա ռեժիմի (ուսում, աշխատանք, հանգիստ) կարգավորումը կօգնեն արագ վերականգնելու ուժերը: Գերհոգնածության առաջին իսկ նշանների դեպքում հարկավոր Է դիմել բժշկի և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, քանզի կարող է առաջանալ գերմարզվածություն:

Վերջինիս բնորոշ են ընդհանուր վիճակի վատացումը, քնի խանգարումը, դյուրագրգռությունը, անտարբերությունը, աշխատունակության անկումը, որոնք հանգեցնում են մարզական արդյունքների նվազմանը:

Գերմարզվածության պատճառը նյարդային համակարգի գործունեության խանգարումն է: ժամանակ առ ժամանակ մարզիկը նույնիսկ տհաճություն է զգում մոտալուտ մարզումներից: Օրգանիզմում Էներգետիկ նյութերի պաշարի նվազման հետևանքով մարզիկը սովորաբար նիհարում է:

Պաշտպանական ուժերը նվազում են, ինչն էլ կարող է նպաստել գաղտնի ընթացող հիվանդությունների սրացմանը և սուր շնչառական հիվանդությունների առաջացմանը: Նման դեպքերում բժիշկը սովորաբար խորհուրդ է տալիս 1-2 շաբաթ զգալիորեն փոքրացնել մարզումների բեռնվածությունը, չափավորել արագ և ուժային վարժությունները, պարապմունքներն անցկացնել բնության գրկում (զբոսայգի, անտառ, գետափ):

Օգտակար են զբոսանքները, ոչ մեծ տարածությամբ վազքը, լողը: Մարզումների բեռնվածությունը պետք է մեծացնել աստիճանաբար: Այս խորհուրդներն անտեսելիս ուժերի վերականգնման համար կպահանջվի ավելի երկար ժամանակ (1-2 ամիս):

Մարզիկի ինքնազգացողությունը տուժում է նաև, երբ անառողջ վիճակում նա չի դադարեցնում մարզումները, իսկ առողջանալուց հետո անմիջապես սկսում Է պարապել նախկին լարվածությամբ: Հարկավոր է հիշել, որ գերմարզված վիճակում չի կարելի մասնակցել մրցումների:

Մարզումների ճիշտ կանոնակարգի դեպքում մարզիկը ձեռք է բերում ճիշտ մարզավիճակ, գրանցում է բարձր արդյունքներ: Մարզվելիս անհրաժեշտ է կանոնավոր բժշկական հսկողություն, որի արժեքավոր լրացումը առողջական վիճակի ինքնադիտարկումն է:


Նախորդ հոդվածը

Եկեք աֆորիզմենք| Մի քանի ...

Հաջորդ հոդվածը

Ի՞նչ է Լյութերականությունը

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ԱռողջապահությունԺամանցԽնամք

    Ինչպե՞ս ազատվել անցանկալի մազերից

    02/26/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • Առողջապահություն

    Ո՞րն է լավագույն մթերքը բարձր ճնշում ունեցող մարդկանց համար

    01/13/2020
    Հեղինակ՝ Հակոբ Փափազյան
  • Առողջապահություն

    Ուռուցքաբանները խորհուրդ չեն տալիս երիտասարդացնել օրգանիզմը

    08/14/2019
    Հեղինակ՝ Զառա Առաքելյան
  • ԱշխարհՍպորտ

    Լող – Սպորտ

    02/01/2020
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • ԱռողջապահությունԽնամքԿրթական

    Ինչպե՞ս հասկանալ սեփական մարմինը

    11/13/2019
    Հեղինակ՝ Արտյոմ Օհանյան
  • Սպորտ

    Մարգիտ Մադարաս

    06/01/2020
    Հեղինակ՝ Ռիփսիմե Աթանեսյան

Հետաքրքիր

  • ՄտքերՆախագծեր

    Սաննիէ – «Կգա՞ս քայլենք»

  • ԱռողջապահությունԽնամքԽոհանոց

    Քունջութի մածուկի մոգական օգտակարությունը

Գիրք

Book Cover: Ժանտախտը - Ալբերտ  Քամյու

Ժանտախտը - Ալբերտ Քամյու

Լրահոս

  • 04/13/2021

    Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան

  • 04/12/2021

    «Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

  • 04/12/2021

    Լիանա Գասպարյան – «Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում»

  • 04/12/2021

    Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

  • 04/12/2021

    Ճանաչիր Ինձ – Երազիկ Վարդանյան

  • 04/12/2021

    Հակոբ Կարապետյան – «Գարնան շունչը»

  • 04/12/2021

    Աստղ Խաչատրյան – «Վարջնացած»

  • 04/08/2021

    Ռոմեն Ռոլանի 7 խորհուրդները

  • 04/07/2021

    Շատերը թողնում են իրենց ծննդավայրը ու գնում Երևան/Օվսաննա Թորոսյան

  • 04/06/2021

    Անուշիկ Թովմասյան – «Փշից վարդ քամողը»

  • 04/05/2021

    Ճանաչիր ինձ – Արկադի Թադևոսյան

  • 03/30/2021

    Անուշիկ Թովմասյան – «Մի օրվա հուշ»

  • 03/30/2021

    «Գինովցած մահ» – Ռաֆ Մար

  • 03/29/2021

    Ռուբեն Կարոյան – «Մայր»

  • 03/27/2021

    Մարգարետ Ասլանյան – «Ծաղկած թախիծներ» բանաստեղծական շարքից


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Լրահոս

  • 04/13/2021

    Ցանկալի կլիներ գոնե 2 բուհի ընտրության հնարավորություն թողնել / Սուսաննա Գևորգյան

  • 04/12/2021

    «Ցանկանում ենք ավարտին հասցնել «Մահվան Տետր» անիմեն, կրկնօրինակել «Կարիբյան ծովի ծովահեններ» -ի վերջին ֆիլմը, «Մթնշաղը,» «Զարմանահրաշ արարածները և նրանց բնակության վայրը» և այլն»: – Գագիկ Մեհրաբյան

  • 04/12/2021

    Լիանա Գասպարյան – «Ոչինչ ու ոչ ոք զուր չի պատահում»

  • 04/12/2021

    Հակոբ Կարապետյան – «Մորս գրկի մեջ ծերություն չկա»

  • 04/12/2021

    Ճանաչիր Ինձ – Երազիկ Վարդանյան

Գիրք

Book Cover: Մարդկային կատակերգություն - Վիլիամ  Սարոյան

Մարդկային կատակերգություն - Վիլիամ Սարոյան

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: