
Բարև Ձեզ: Ես Մերին եմ։ Ծնվել եմ հենց Երևանում։
Փոքր ժամանակ շատ չարաճճի եմ եղել։ Չնայած շատ եմ տանջել մայրիկիս:Փոքր ժամանակ 6 տարի պարել եմ, բայց ինձ միևնույն է չտեսա պարի մեջ։ Շատ բարդ բնավորության տեր երեխա եմ եղել: Չէի սիրում, երբ նկատողություն էին անում, դրա համար թողեցի պարելը։
Փոքր տարիքից շատ եմ սիրել թատրոնը, անգամ երազում էի, որ ես էլ երբ բեմ բարձրանամ, մարդիկ ինձ նույն կերպ են ծափահարելու։ Չնայած մասնագիտությունս կապ չունի թատրոնի հետ։ Մասնագիտությամբ ֆինանսիստ եմ , բայց միևնույն է թատրոնն ու կինոն, առհասարակ արվեստը ինձ համար սեր է։
Ու հանկարծակի մի օր առաջարկ ստացա սիթքոմում նկարվելու։ Առաջարկն ընկերուհիս արեց, չէի սպասում անկեղծ ասած։ Վստահ չէի կկարողանամ, թե՞ ոչ:
Ու երբ քասթինգն անցա ասացին.
ՙՙԴու կարող ես և ստացվեց՚՚։
Շատ էի նկարահանվել սերիալներում, տեսահոլովակներում, բայց առաջին լուրջ փորձս արել եմ «Ոսկե դպրոց» սիթքոմում: Արձագանքները շատ էին, թե՛ լավ, թե՛ վատ։ Կերպարս կարելի է ասել սիրված է։ Դրսում ինձ ճանաչում են թե՛ մեծերը, թե՛ փոքրերը։ Չնայած ամենագլխավորների ցանկում չեմ։
Դպրոցական տարիքում ամենագերազանցիկը չեմ եղել, բայց ոչ-ոքից էլ չեմ արտագրել։ Երկուսներ կարելի է ասել չեմ ունեցել, բայց չար երեխա եմ եղել, թե՛ բակում, թե՛ դպրոցում։ «Ոսկե դպրոցը» շատ բան տվեց ինձ կինոյի հետ կապված, թե՛ նոր ծանոթություններ, թե՛ նոր գիտելիքներ։ Շատ տաղանդավոր մարդկանց հետ ծանոթացա, կիսվեցին իրենց տարիների փորձով, գիտելիքներով։ Թատրոնը արվեստ չէ, թատրոնը աշխարհ է, որտեղ դու ինքդ պիտի կերտես քո աշխարհը, մի խոսքով «աշխարհ աշխարհի մեջ»։ Թատրոնը շատ բան է տալիս մարդուն, մտավոր զարգացվածություն, գիտելիք և գրագետ խոսք։
Նոր առաջարկներ ունեմ, բայց չեմ ընդունում, պատճառը այն է, որ համալսարանում դասերս շատ-շատ են և համատեղել չեմ կարողանում, բացի այդ աշխատում եմ։ Մի գուցե նորից նկարահանվեմ, բայց հիմա կարիքը չկա։ Բացի այդ ինձ համապատասխան կերպարի եմ սպասում։
Հետևեք ինձ՝ Facebook.com