
Մերի Մանուկյան – «Կարոտը»
Մենք կարոտում ենք նրանց, ում կորցրել ենք կյանքի քառուղիներում, կորցրել ենք անվերադարձ։Մենք կարոտում ենք նրանց, ովքեր մեր սրտին ամենամոտն են, ովքեր ամենակարևորն են մեր կյանքում։ Մենք կարոտում ենք, որովհետև հասկանում ենք, որ կորցրածը ետ բերել չես կարող։Կարոտում ենք, քանի որ նրանք մեզնից մի փոքր բեկոր են տարել իրենք հետ ու մինչեւ հիմա այդ բեկորի տեղը բաց է։Չկա վիրակապ դնող, որովհետև հոգուն վիրակապ չեն դնում, դեղ չեն կարող քսել։Հոգին անվերջ ցավում է կորստից հետո, բայց կարող է այդքան վերքերով կրկին կանգնել ու ընդունել կյանքի բոլոր մարտահրավերները մինչև կյանքն ամբողջապես կտապալի նրան։Մենք կարոտում ենք նրանց, ովքեր մեր մասնիկն էին..