Մերի Մանուկյան – «Անսովոր արտասովորը»

Մի արտասովոր օր երկինքս կրկին շառագունեց։Ցերեկներիս եկավ փոխարինելու անսովոր գիշերները։Սկսեցի ավելի ջերմ գրկել մայրամուտները կյանքիս։Ավելի շատ սիրեցի գարունները հոգուս ու Արտամետ աշունները թախծոտ։Ու արտասովոր օրերիս էլ եկան փոխարինելու անսովոր օրերիս, տարիներիս։Դու դարձար ինձ անսովոր։Հոգիս խորասուզվեց ծովերումդ ու խորտակվեց անելանելի խորություններում։Հետո մի պահ ու կրկին վերադարձավ ծովերիդ ափերը։Թափառական կյանքին դադար էր տվել։Ծովն իրենը չէր։Շարունակելով ճանապարհորդությունը` հանգրվանեց մի տարօրինակ ու անմարդաբնակ սրտում։Երկար հանգրվանեց Մի շաբաթ, երկու շաբաթ ։Դե, դա էլ ապահով վայր չէր։ Վերջապես եկավ-հասավ մի տեղ, որն իրենն էր։ Աչքերումդ ։Բայց ոչ կոպերիդ, այլ հենց աչքերիդ մեջ, որ ամուր պահես նրան։Աչքերի խորություններն անտարողունակ են։Ու այսպես մի օր էլ դարձար բացառիկ։
28.01.23թ

Ձեզ նույնպես կարող է դուր գալ