Մերի Գագիկի – «Ամսաթվեր»

Ամսաթվեր կան, որ իրենց մեջ մի ամբողջ կյանք են պահում։ Ամսաթվեր կան, որոնց իմաստը մենք ու մեր հետ կապված հիշողություններն են։ Ամսաթվեր կան, որ տարվա բոլոր օրերին ամենակարևորն են։ Քեզ ունենալու փաստից ամսաթվերը միայն մի օրվա վրա են կանգնել ու միայն այդ օրն է իմ օրացույցի 365 օրվա վրա։ Քո շնորհիվ տարվա այս օրը ինձ համար ամենամեծ տոնն է ու ամենակարևորը, որ կարող էր լինել իմ կյանքում։ Քեզ սիրելու կարողությամբ լցված ես աշխարհի ամենաուժեղ ու երջանիկ մարդն եմ ինձ զգում։ Եվ ես երջանիկ եմ քեզ ունենալու ու այս օրվա համար։ Ամենանվիրական երազանքներս քեզ հետ կապելով ՝քեզ կատարված երազանք եմ համարում։ Ես սիրում եմ քեզ տարվա բոլոր եղանակները քեզ հետ ապրելու ու քեզանով ապրելու համար։ Ես շնորհակալ եմ օրերս քեզանով լցնելու ու ինձ քեզանոտելու համար։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ