Մերի Գագիկի – «ԴՈՒ, ՈՐ ԻՆՁԱՆԻՑ ԱՌԱՎԵԼՆ ԵՍ»

Ամեն ակնթարթի մեջ քեզ փնտրելով, ինքս ինձ կորցնում եմ կյանքիս ժամերի մեջ։ Քեզ տեղավորում եմ ամեն անգամ հիշողությանս մեջ ու ինձ ու հանգստությանս բախտի հույսին եմ թողնում։ Քեզ նկարում եմ մութ խավարի մեջ ու չեմ թողնում, որ ոչ մի լույսի կտոր խամրեցնի պատկերդ, ես ինքս ինձ խավարի մեջ եմ թաղում։
Փնտրում եմ քեզ բոլոր կարդացած գրքերի մեջ, իսկ ինձ թողնում չկարդացած գրքերի չհիշվող էջերում։
Փնտրում եմ քեզ ամեն տերևի ու թփի հետևում ու ինքս հողի տակ, արմատներին կառչած եմ մնում։
Փնտրում եմ քեզ թռչող թռչյունների մեջ ու այդ պահին կարոտս ճախրում է դեպի քեզ։ Փնտրում եմ քեզ նույնիսկ քո չսիրած ծաղիկների մեջ, հույս ունենալով, որ դրանց գոնե կսիրես իմ փոխարեն։
Փնտրում եմ այնտեղ, որտեղ չկաս, բայց իրականում լինում ես հաճախ։ Ինձ ցրում ես մութ խավարների մեջ, իսկ դու քեզ համար անինձ կյանքդ ես նկարում։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ