
Դու թաքնվել ես «դե» երիս ու «երևի» ներիս մեջ ու արժևորում ես բառերս։ Գրիչս փոխարինել եմ քեզանով ու ամեն բառիս ու կետադրական նշաններիս մեջ դու ես։ Դու ես, որ գեղեցկացնում ես տողերս…
Կյանքս…
Ինձ…
Ու ես երջանիկ եմ որոշմանս համար։ Դու ուրիշ ես, միակ ուրիշը, իմ ուրիշը։ Դու ես ու քեզանից բացի չկա ոչ մի բազմակետ ու քեզանից հետո ոչ մի կետադրական նշան չկա ու չի լինի։ Ու իմ անվերջն ես, չվերջացողն ես, ինձ վերջնական խելագարեցնողը։ Դու այն միակն ու անգնահատելին ես, ում շնորհիվ գնահատվեցին՝ ժամանակս…
Կյանքս…
Ես…
Ես քեզանով եմ կետադրված և դու իմ բազմակետն ես, հավերժությունը, ինձ հավերժացնողը։Մենք ուժեղ ենք իրարով ու իրար համար։ Դու իմ գինին ես…
Չի կարելին ես…
Ուրիշներին անկարելի ես…
Իմն ես, քոնն եմ, ու աշխարհն անգամ ոչինչ է մեր դեմ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0