
Մերի Գագիկի – «Աշուն էր, երբ մայրս նիհարեց»
Աշուն էր, երբ մայրս նիհարեց…
Ու ամեն գիշեր ես զգում եմ, թե ինչպես է կռճտոց դուրս գալիս մորս ոսկորներից։
Երբ աշուն եկավ, մորիցս նորից մի բան տարան։
Ու ցավալին այն է, որ նիհարելը բնավ աշխատելու հետ կապ չունի։
Հասկանու՞մ եք, մայրս այնքան գեղեցիկ է, որ մաս-մաս տանում են մորիցս, ու լիանում նրա գեղեցկությամբ ու մաքրությամբ։
Երբ գարուն եկավ, գրկեցի մորս,
Երբ ամառ եկավ, գրկեցի մորս,
Եվ ինչու՞ են ամեն աշուն ձեռքերս կապ ընկնում ու կորցնում եմ մորս։
Իսկ երբ աշունը ձմեռվանից առաջ է, ամեն ձմեռ ինչպե՞ս գրկեմ մորս։
Երևի մայրս էլ հոգնեց իր մեջ ապրող պատերազմներից ու փոթորիներից։
Իսկ երբ աշուն չգա, կգիրանա՞ մայրս…