
Մարտունի գյուղը գտվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակի շրջանում, Ճամբարակից 12 կիլոմետր, իսկ մայրաքաղաքից 120 կիլոմետր հեռավորության վրա։
Պատմություն
Գեղարքունիքի մարզում Ալեքսանդր Մյասնիկյանի հեղափոխական անունը՝ Մարտունի, կրում են երկու համայնքներ, մեկը քաղաքային, մյուսը` գյուղական:
Մարտունի գյուղը գտնվում է Ճամբարակի տարածաշրջանում: Հիմնադրվել է 1921 թվականին: Գյուղում բնակություն են հաստատել Մեծ եղեռնի տարիներին Արևմտյան Հայաստանից` Կարսից, Մուշից, Վանից, Կարինից, Էրզրումից, Բայազետից գաղթած տասնյակ ընտանիքներ:
Գյուղի հիմնադրումից երկու տարի անց՝ 1923 թվականին, բացվում է գյուղի դպրոցը: Սկզբում դպրոցը տարրական էր, այնուհետև` ութամյա, իսկ 1987 թվականին , երբ կառուցվեց նոր շենքը, դպրոցը դարձավ միջնակարգ: Այժմ համայնքի բնակչության թիվը 680 է, իսկ դպրոցում սովորում են 80 աշակերտ:
1993 թվականին գյուղում կառուցվել է եկեղեցի: Պահպանվում են «Կարմիրեղցի» և «Բերդ» ամրոցների ավերակները:
Գյուղը գտնվում է Ճամբարակ քաղաքից 12 կմ հեռավորության վրա:
Մարտունի գյուղական համայնքը գտնվում է համանուն տարածաշրջանում և Ճամբարակի տարածաշրջանի Մարտունի քաղաքային համայնքից հեռու է 150 կիլոմետրով:
Նշենք նաև, որ ավանդույթներով, բառ ու բանով տարբեր գյուղական և քաղաքային այս համայնքներն ունեն մեկ շատ կարևոր ընդհանրություն. երկուսի բնակիչներն էլ հյուրասեր և հյուրընկալ մարդիկ են:
ՀՀ Կառավարության կողմից Մարտունի գյուղի բնակիչներին առաջարկվել է բնակավայրն անվանափոխել: Բայց համայնքային ժողովի արդյունքում նրանք մերժել են առաջարկը: «Ինչ նոր անուն էլ տան գյուղին, միևնույն է մենք մնալու ենք մարտունեցի»,- ասում են գյուղացիները:
Գյուղատնտեսություն
Զբոսաշրջություն և Պատմամշակութային կառույցներ
Մարտունի գյուղն ունի մի շարք պատմական և գեղեցիկ վայրեր, դրանցից են` Կարմիր Եղցին, Բերդ Ամրոցը, Զաղի ձորը, Չաթինդարի ջրվեժը, Հարամ ձորը և էլի շատ նման վայրեր։
Կարմիր եղցի
Կարմիր եղցի (Հին գետկավանք) Կարմիր եղցին կամ Գետկավանքը կառուցել է Մխիթար Գոշը 9-12-րդ դարերում: Հայտնի է, որ այն մեծ վանական համալիր է եղել, շրջապատված գյուղերով: 12-րդ դարում եկեղեցին ամբողջությամբ ավերվել է երկրաշարժի պատճառով, որից հետո Մխիթար Գոշը կառուցել է Գոշավանքը: Այժմ պահպանվել են Կարմիր եղցու ավերակները, որոնք դեռևս պահպանում են իրենց գեղեցկությունը: Զբոսաշրջիկներին կարող են գրավել ճարտարապետական բարդ լուծումներով խաչքարերը, եկեղեցու պահպանված բեմը և ահլ գեղատեսիլ քանդակներ: Կարմիր եղցին գտնվում է անտառի խորքում, շրջապատված է փարթամ բնությամբ: Կա նաև վարկած որ եկեղեցին ոչ թե Հին Գետկավանքն է այլ Ղամշիվանքը։
Բերդ ամրոց
Լենգթեմուրյան ժամանակաշրջանի բերդ, որտեղով անցել է Լենգթեմուրը իր զորքով, և ժողովրդից ժողովուրդ փոխանցվել է որ Բերդի շրջակայքում թաղված է Լենգթեմուրի աղջիկը։
Ձորեր
Պարզվում է, Մարտունին հայտնի է ոչ միայն պատմամշակութային հին կառույցներով, այլ նաև իր ձորերով, որոնք ունեն բուժիչ հատկություններ։
Ձազի ձոր
Ձազի ձոր, Ձոր որը տարբերվում է սովորական ձորերից իր գույնով և բուժիչ հատկությամբ։
Ձորն ունի ոսկեգույն գույն, ձորի միջիքարերը ևս, ձորը բուժում է հոդային հիվանդությունները։
Հարամ ձոր
Ձորն ունի հետաքրքիր անվանում, կոչվում է հարամ, քանի որ խոտահավքի ժամանակ մի հղի կին ծննդաբերում է հենց այս ձորում և ձորի ջրով երեխային լողացնում, և այս տարածքի անունը այդ ժամանակից կոչվուն է 《Հարամ》։
Ծրագրեր և Հասարակական կառույցներ
2014 թվականից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հայաստանում գործող մի շարք կազմակերպություններ միավորվեցին «Մեկ խորհրդանշական գյուղ» համատեղ ծրագրի շուրջ։ Այն նախաձեռնել է Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանյան ներկայացուցչությունը: Գյուղի զարգացման համար ներդրվել է 79 միլիոն դրամ։
Ռոբոտաշինության խմբակը բացվել է Վորլդ վիժն կազմակերպության միջոցներով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հետ համատեղ:
Դպրոցի ճաշարանի բացումը Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունն էր, այստեղ բացվել է նաև ատամնակայան տարրական դպրոցականների համար: Առողջ ապրելակերպի կողմնակիցները երեխաներին սովորեցնում են պահպանել բերանի խոռոչի հիգիենան ուտելուց առաջ և հետո:
Գյուղի դպրոցի մի հատվածը տրամադրվել է գյուղի մանկապարտեզին, որը բացվեց «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության ներդրումներվ: Այն նախատեսված է 20 երեխայի համար: Շենը կանաչապետել ու բարեկարգել է դպրոցի տարածքն ու մարզադաշտը: Մանկպարտեզն անվանակոչվեց «Արև», որի բացման օրհնությունը կատարեցին Գեղարքունիքի թեմի հոգևորականները: Գյուղր երեխաների մի մասը հաճախել է Գետիկ գյուղի նախակրթարան:
Նյութը պատրաստեց Արտյոմ Օհանյանը։
Տեղեկություններ տրամադրեց “Գյուղից Գյուղ” նախաձեռնության կամավոր Զավեն Թորոսյանը։