Գիտե՞ք, որ մարկետինգը կառավարում է մարդկանց

Երբեմն մեկ ապրանքը կամ ապրանքանիշը  հայտնի դարձնելու կամ շուտ սպառելու համար մարկետոլոգները օգտագործում են շատ հեշտ հնարքներ։Ձեզ ենք ներկայացնում 10 փաստ,թե ինչպես է մարկետինգի կառավարում մարդկանց։

 

1.Մրգերը, բանջարեղենը դրվում է խանութ-սրահի մուտքի մոտ,քանի որ դրանք  տրամադրություն են բարձրացնում,ինչի շնորհիվ մարդիկ շատ գնումներ են կատարում։

2.Շատ գնվող ապրանքները,այսինքն առաջին անհրաժեշտության ապրանքները, դրվում են խանութի վերջում,որպեսզի մարդիկ «ճանապարհին»մարդիկ մեծ քանակությամբ գնումներ կատարեն։

3.Նեղ միջանցքները նրա համար են, որ ոչ թե որ խանութ  փոքր է, այլ որ մարդիկ երկու կողմից էլ գնումներ կատարեն։ Կարևոր ապրանքները հիմնականում աջ  կողմում են, քանի որ մարդկանց մեծամասնությունը աջլիկ է:

4.Թանկ և էժան ապրանքները իրար կողք չեն դրվում որպեսզի մարդիկ համեմատություններ չանեն։

5.Մաստակը, ծխախոտը,որոշ քաղցրավենիքները դրված են լինում կաթսայի մոտ,որպեսզի մարդիկ սկսեն իմպուլսիվ գնումներ կատարեն։

6.Ռեստորաներսւմ մենյուներում կա մի մեծ նկարով ուտելիք,որը շատ թանկ է դա արվում է նրա համար, որ  նրա շուրջ գտնվող ուտեստները ավելի էժան թվան։

7.HARLEX-DAVIDSON-ը որպես աշխարհի ամենահայտնի մոտոցիկլ արտադրող ընկերություն,ասել է ,որ մեծ զեղչ կանի, եթե իրենց հաճախորդները իրենց մարմնի վրա դաջվածք կանեին  ընկերության լոգոն։Ինչի շնորհիվ ընկերությունը ունեցավ քայլող գովազդներ։

8.Երկար վազքը այդքան էլ ակտուալ չէր մինչև NIKE-ի հայտնվելը։NIKE-ը սկսեց խրախուսել երկար վազքը`որպես առողջ ապրելակերպ,որպեսզի մարդիկ գնեին իրենց կոշիկները։

9.SNIKERS-ը,M&M-ը,Twix-ը,Mars-ը, BOUNTY-ին,MikyWay-ը սրանք բոլորը պատկանում են նույն ընկերությանը,նույն սկզբունքով Sprite-ը,Coca-Cola-ն,FANTA-ն,ևս պատկանում են նույն ընկերությանը։Այս բոլորի մեջ ստեղծվում է արհեստական մրցակցություն որպեսզի շուտ վաճառվեն։

10.Շատ հայտնի ապրանքանիշներ գովազդում են հիմնականում հայտնի մարդիկ,քանի որ կա կարծրատիպ,որ եթե հայտնի կամ բարետես արտաքինով մարդ է գովազդում ուրեմն դա շատ լավ ապրանքանիշ է։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ