Ճանաչիր ինձ – Մարինե Ռաֆայելի Պետրոսյան

– Ծնվել եմ և ապրում եմ Երևանում, և չեմ պատրաստվում ապրել այլ երկրում,- ասաց երգչուհին։

Մարինեն երգի սիրահար է եղել մանկուց, սակայն ընտանիքում ոչ ոք չէր զբաղվում երաժշտությամբ և նրա տաղանդը մնացել էր թաքնված իր հոգում։ Սակայն ինչպես երգչուհին է ասում, եթե տաղանդ ունես այն մի օր դուրս է գալու և դու անզոր ես այն թաքցնել բոլորից։

Մարինեն առաջին մասնագիտությամբ լրագրող է, սակայն չի աշխատում այդ մասնագիտությամբ, քանի որ երգն ու արվեստը նրան մղեցին ստեղծել մի նոր աշխարհ և հայտնվել այնտեղ, որտեղ թաքնված է մանկության երազանքը։

Երգչուհին սովորել է Երևանի ջազ արվեստի պետական քոլեջում։ Այնուհետև աշխատանքի է անցել Երևանի երգի պետական թատրոնում՝ որպես մեներգչուհի (սոլիստ)։ Եղել է 5-րդ սերնդից։

Մարինեն սկսել է երգել 23 տարեկանց, սակայն նրա մոտ այդ շնորհքը քնելու փոխարեն ամեն օր ավելի է ծաղկում ու գերում հեռուստադիտողի սրտերը։

Չնայած նրան, որ երգչուհին իր կարիերան սկսել է ոչ վաղ տարիքում, նա արդեն գրանցել է մեծ հաջողություններ և ունի  6 տեսահոլովակ։ Նրա համար գրվել է ևս մեկ նոր, շատ հետաքրքիր երգ, որի պրեմիերան կլինի շատ շուտով։

Երգչուհու ամենահայտնի և բեկումնային տեսահոլովակներից մեկը 2018 թվականին դարձավ հիթ և ունեցավ ավելի քան 8մլն․ դիտում և դարձավ հանդիսատեսի ամենասիրելի երգերից մեկը, որը հնչում էր բոլոր հանդիսությունների ժամանակ։

Բոլոր առիթները դառնում են տոն, երբ երգչուհին իր քաղցր ձայնով ողողում է դահլիճն ու հանդիսությունների սրահները։ Սիրում է հայրենիքն ու հայոց բանակը, և ամեն անգամ այցելում է հայոց բանակ, իր քաղցր ձայնով զինվորներին շեղում առօրյա հոգսերից ու իր լուման ունենում այդ մեծ գործում։

Երգչուհին նաև դասավանդում է Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի ջազ-էստրադային վոկալ բաժնում։

Երգչուհին խոսքով դիմեց այն մարդուն, ով իր առաջին քայլերն է անում երգի ասպարեզում․

– Շատ դժվար ու փշոտ ճանապարհ է։ Եթե տաղանդավոր ես՝ պայքարի՛ր ու շարժվի՛ր առաջ, եթե այն սիրողական բնույթ է կրում՝ մի՛ վատնիր ժամանակդ, դու ավելի կարևոր գործեր ունես, իսկ ժամանակը երբե՛ք չի սպասում։

Ամենամեծ նպատակը երեկ, այսօր ու վաղը հարցին երգչուհին պատասխանեց այսպես․

– Երգն է իմ նպատակը, թե՛ երեկ, թե՛ այսօր, թե՛ վաղը։ Երեկ այն թաքուն էր, այսօր՝ հանրային, վաղը՝ ավելի ճանաչված։

Երգչուհին խոսքը եզրափակեց հետևյալ խոսքերով․

– Արևը ջերմացնում է բոլորին հավասարապես, մի՛ նախանձեք, մի՛ չարացեք, շատ ժպտացեք։

 

– Թաքուն սեր

-Mashup

– Անհնար է


– Երանի

 

Կապ երգչուհու հետ

 

Հեղինակ՝ Մարինա Գեղամյան

Ձեզ նույնպես կարող է դուր գալ