Մարինե Աբգարյան – «Մտորումներ Հայոց ցեղասպանության մասին»

Հայոց ցեղասպանությունը անարդար ցավի զնդանում փակված մի ողջ ժողովրդի վերապրած արհավիրքն է, որի արդարացի ճանաչումը պետք է դառնա համայն մարդկությանը ուղղված պահանջ՝ կանխելով այսուհետ ցեղասպանության նոր փորձեր։
Աշխարհ, վերջապես արթնացրու՛ անտարբերության մեջ թաքցրած խղճիդ բաբախող զարկերը, որ տարիներ ի վեր արցունքակալած հայի աչքերը վերագտնեն խաղաղ առավոտների երանելի լուսացումը։
Այսօր էլ հավերժի ուղին բռնած անմեղ նահատակները գալիք սերունդների համար հպարտության ու խոնարհումի անխոս վկաներ են, քանզի դեգերումների, անմեղ կորուստների դժվարին ու երկար ճանապարհ անցած հայ ազգի համար արդարության ձայնը չպետք է լռի, այլ դառնա չխամրող մարդասիրության, նոր արարումների լուսավոր առհավատչյա։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ