
Յուրաքանչյուր ակնթարթ աչքերս դառնում են հպարտության, անսահման սիրո ականատես: Բարի ժպիտն ու անմոռաց հիշողություններն ամեն օր մի նոր ջերմությամբ լցնում են ներսս ու ողողում ողջ ներաշխարհս, դարձնում ինձ իրապես երջանիկ.
այդժամ զգում եմ, որ ապրում եմ…
Քանզի մեր երկիրը կանգուն է հենց ձեզնով մեր հա՛յ զինվորներ, դո՛ւք, որ կյանքի գնով պաշտանում եք մեր երկրի սահմանները, ձեր հավատի ու անձնվիրության ուժով դարձնում եք այն անսահման…
Զինվորական կյանքի հուշաթերթերը, այսօր, որ լեցուն են ամենակարոտ բուրմունքով, վաղը կդառնան արևափայլ մարգարիտներ մեր աչքերում…
Եվ կրկին Հայոց աշխարհում հավերժ կշողա անմար արևը, քանզի անվախ է մեր հայ զինվորը:
Հեղինակ՝Մարինե Աբգարյան
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0