Մարինե Աբգարյան-«Շուշի»

Հավատի կանչով անցար քո ճամփան,
Որ գարնան լուսե ճի՜չ էր հաղթական։
Խաղաղ երկինքդ՝ աղոթք էր հյուսել,
Ու հայի հոգին մաքրությամբ ցողել։

Մայիսյան գարո՜ւն Շուշին քո գրկում,
Պատմական օրվա հուշերն է թերթում։
Եռատոն պարգև, որ տվեց թևե՜ր
Անվախ զինվորի ձեռքով է կերտվել։

Հպարտությունը անափ է դարձել,
Քանզի նվիրյալ սերունդ է տեսել։
Ով պատրաստ է հավերժ պայքարել
Երբե՛ք հողմերից նա չի՛ երկնչել։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ