Մարինե Աբգարյան – «Հայ Զինվորին»

Քո հոգու լույսը պահի՛ր դու արթուն,
Թշնամու զարկից հավերժ անկոտրում:
Աննահանջ ուղիդ անցի՛ր դու հպարտ,
Աշխարհին ասա՝ ԵՂԵԼ ԵՆՔ ՈՒ ԿԱՆՔ:

Դու խաղաղ օրե՛ր պարգևիր հային,
Ով միշտ սպասում է քո վերադարձին։
Հաղթանակների կանչը շուրթերին՝
Աղոթք շշնջում քաջ մարտիկներին։

Մեր հայրենիքի սահմաններն այսօր
Քո նվիրումով են անսահման հզոր։
Հավերժից հառնող ի՜մ դրախտավայր՝
Միակ, սիրելի Հայաստան աշխարհ…

Երկնքի անհուն, լուրթ հորիզոնում
Դու բարություն ես միայն վրձնում։
Բացվում է օրը մեղմ, արևավառ՝
Քեզ խոստանալով գարուններ անմար:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ