Մարինե Աբգարյան – «Գարուն խոստացիր»

Գարո՜ւն, փոխարկիր
Դարավոր ապրած
Թախիծը հայի
Ճերմակ ծաղկումիդ
վարարումներով,
Կյանքը զարդարող
անսպառ բարության
քաղցր նեկտարով։
Ողողի՛ր հոգին
բյուր երջանկության
նրբերանգներով։
Գարո՜ւն, լուսացի՛ր
Երկինքը սիրող
ջինջ կապույտների
խաղաղ ընթացքով,
Մաքրաբույր օրվա
վերածնունդով,
Որ էլ աշխարհում
Սպանդ չլինի.
Գարունված օրդ՝
երբեք չցրտի։
Գարո՜ւն, խոստացիր,
Որ քո ափերի
հավերժող լույսը
Երբեք չի մարի։

Գարո՜ւն, խոստացիր…

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ