Մարինե Աբգարյան – «Կապույտ արթնություն»

Կապույտ արթնություն
Մեր անուրջների լռին օվկիանում
Բացվում է օրը կապույտի մեջ թաց
Ու բաբախյունով սրտի զարկերի
Ասեղնագործում մի ջինջ լուսաբաց։
Որ մաքրագործի մարդը իր հոգին,
Ձուլվի շողարձակ արևի լույսին,
Անխռով ապրի օրերը կյանքի՝
Վերագտնելով իր Մարդ տեսակին։