Մարինա Գեղամյան – «Ապրիլյան Պատերազմներ»

2016 թվականի ապրիլի 2-ն էր։ Սովորական օր, որ գնում էինք դպրոց․․․ Չգիտես ինչո՞ւ այդ օրը դպրոցում ամեն բան լարված էր։ Շաաատ լավ եմ հիշում՝ սովորականի պես երկար դասամիջոցն էր, դպրոցում ամեն բան այնպես էր, ինչպես միշտ է եղել․․․

Սակայն մի պահ դպրոցում սկսվեց զարմանալի իրարանցում, բոլորը լացում էին, երեխաներն անհասկանալի վազում էին ու գոռում։ Վերցրի հեռախոսս, բացեցի հոդվածներն ու սկսեցի կարդալ․․․ Կարդալիս արցունքներս անդադար հոսում էին․․․

Անհասականալի մի երևույթ էր, երբ դպրոցում բոլորն անդադար լացում էին, ու մտածում իրենց հարազատների մասին, Տղերքի մասին, ովքեր սահմանին կանգնած պաշտպանում էին մեր հայրենիքը, որպեսզի մենք հանգիստ գլուխներս դնենք բարձին և քնենք․․․

Չգիտեմ, անհավատալի  մի փաստ էր, բոլորը մտածում էին իրենց հարազատների, պապիկների, հայրերի, եղբայրների, տատերի ու մայրերի մասին, ովքեր բարդ ու անհասկանալի իրավիճակներում կամավոր կերպով բարձրանալու էին դիրքեր իրենց տղաներին կյանքով պաշտպանելու համար․․․

Ակամայից փշաքաղվում եմ, երբ հիշում եմ այդ օրերը, երբ բոլորս աղոթում էինք մեր Տղերքի համար։ Բա՞յց հարց․․ Ինչու՞ աղոթենք այն ժամանակ, երբ դրա կարիքն ամենաշատը կա․․․ Եկե՛ք աղոթենք մեր Տղերքի հանգստության համար նույնիսկ այն ժամանակ, երբ երկրում հանգիստ ու խաղաղ իրավաիճակ է, աղոթենք նրանց հանգստության համար, չէ՞ որ նրանց տանը սպասում են։

Աղոթենք, որ բոլոր Զինվորները գան ու հասնեն իրենց սպասողներին՝ մայրերին, քույրերին, հայրերին, տատիկներին ու պապիկներին, իրենց ընկերներին, ովքեր անդադար զգում են իրենց կարիքը, ընկերուհիներին՝ ովքեր սրտատրոփ սպասում են ու աղոթում իրենց զինվորի համար, մայրերին, ովքեր ամեն օր արցունք թափելով, սպասում են իրենց որդու զանգին, որպեսզի լսեն մի փոքրիկ, բայց հուսադրող նախադասություն․

-Մաաամ, ես լավ եմ, ամեն բան լավ է, շուտով գալու եմ ու քեզ պինդ գրկեմ․․․

Եկե՛ք աղոթենք, որ այսուհետ մեր կյանքում չլինեն «Ապրիլյան Պատերազմներ», իսկ պատերազմները՝ ավարտվեն մեր հաղթանակով․․․

Հավերժ Փառք մեր Հայ Զինվորին․․․

Ձեզ նույնպես կարող է դուր գալ