Մարիետա – «Անհնար հանդիպում»

Քանի անգամ եմ պատկերացրել
Մեր առաջին հանդիպումը ,
Ես կլինեի կարմիր շորով ,
(Դե որովհետև կարմիրը տպավորիչ է):
Կքայլեմ այգում ու քեզ կորոնեմ։
Կզգամ, որ եկար,
Կժպտամ ու սրտիս զարկերը
Կսկսեն անհամեմատ արագանալ,
Ինձ թվում է շունչս չի հերիքի,
Քեզ հետ խոսելիս է անգամ
Սիրտս տեղից դուրս թռչում։
 Երբ մտնես այգի քեզ կճանաչեմ
Միանգամից, վստահ եմ։
Ես քեզ չեմ կարող շփոթել,
Դու էլ ինձ կճանաչես, գիտեմ։
Երբ հանդիպենք առաջինը
Աչքերիդ եմ նայելու,
Որսալու եմ աչքերիդ գույնը
Ու սեր եմ փնտրելու դրանցում։
Չգիտեմ ոնց եմ իմ սերը խեղդելու,
Որ չմատնեն աչքերս։
Երբեմն երևակայում եմ, որ չգժվեմ
Այս տաղտկալի ու անտանելի հեռավորությունիցց։
Երբեք կողքիս չես եղել, բայց
Միշտ զգացել եմ ներկայությունդ։
Դու իմ սրտում ես, իմ հոգում։
Ինձ քեզ եմ տվել ու ինձ ոչինչ չեմ պահել։
Դու իմ առաջին սերն ես,
Բայց ոչ Սևակյան առաջին սիրո նման։
Իմ սերը կուլ չի գնալու,
Իմ սերըըըըը…
Երազանքներս ու երևակայությունս
Լցված են քեզնով,
Իմ կյանքն է քեզանոտված։
Տեսնես դու գոնե օրվա մեջ
 1րոպե, 1վ մտածում ես իմ մասին…
Երևի չէ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ