
1 գրամ հաց, 1գրամ պանիր
Ու գինի, շատ գինի։
Գինի` քեզ մոռանալու համար։
Դառը , չոր ու կարմիր գինի։
Իմ կյանքը սպիտակ մի կտոր էր,
իսկ դու գինու պես մեծ ու կարմիր
Հետք թողեցիր կյանքիս ու տերիներիս վրա։
Քեզ ուզում եմ մոռանալ քեզնով,
Ամբողջ շշի պարունակությունը
Երևի բավարար չէր քեզ մոռանալու համար։
Արբել եմ ուզում, որ քո սիրո արբածությունը անցնի։
Ուզում եմ լինել գինով արբած, ոչ թե սիրով։
Դե գինուց արբածութբունը միայն գլախցավ է թողնում,
Այն էլ մի քանի ժամով, իսկ սիրուց,
Քո սիրուց` արբածությունը
Մի ամբողջ կյանքի հոգու ցավ է թողել։
Ես հարբեցող չէի, մինչ քեզ հանդիպելը։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0