Մարիետա Թավաքալյան – «Հայրենիքիս»

Դո՛ւ չքնաղագեղ, դու՛ իմ հնագույն
Եկած դարերից իմ հարստություն
Կարծր քարերիդ ու հին դարերիդ
Շղթաները լուռ, առանց ճռռալու
Մի ձիգ ու ամուր սանդուխք են դարձել
Եվ բարձրացնում են քեզ անխոնջ ու լուռ,
Ու բարձրությունից դարերով ելած
Եվ վեհությունից համեստ զարդարված
Չես գլորվում վայր,գնում ես առաջ,
Ժպտում ես հպարտ, երկի՛ր պապական
Ծաղկի՛ր իմ երկիր, շենացի՛ր արագ,
Փթթի՛ր արևի շողից դյութական
Շարունակի՛ր երթդ դեպ հավերժություն
Եղի՛ր ինչպես որ եղել ես առաջ
Դու ամեն հայի պանծանքը դարձած
Ջերմացրու մարդկանց սրտերը սառած
Երկի՛ր պապական,երկի՛ր դյութական
Ծաղկի՛ր Հայաստա՛ն
Ծաղկի՛ր Հայաստա՛ն….

Ձեզ նույնպես կարող է դուր գալ