
Մարիետա Թավաքալյան – «Ո՞վ գիտի»
Ո՞վ գիտի
Որն է ճիշտը՝ո՞վ գիտի,
Թե կա անհոգ մանկություն,
Էլ ում է պետք ծերանալը,
Թե կա անգետ քաղցրություն,
Էլ ում է պետք հասկանալը,
Եվ խորհելը ու՞մ են պետք,
Թե կարող ես լինել տգետ,
Բայց և ապրել առանց բեռի,
Էլ ում է պետք այդ հաստափոր գիրքը ձեռքիդ,
Թե կարող ես դու չմբռնել,
Չխորանալ,վերցնել,դնել,
Էլ ում են պետք զուր ջանքերդ,
Թե կարող ես լինել անգետ,
Բայց աշխարհում ապրել հանգիստ,
Չտարբերել թացը չորից,
Բայց և անդարդ,հանդարտ լինել,
Էլ ում է պետք գիշեր ու զոր չքնելդ,
Թե պիտ լինես դու գիտակից,
Կամ թե գիտակ լինես գործիդ,
Ու քեզ իշխի իմաստակը,
Էլ ում է պետք զուր տանջանքդ,
Ո՞վ գիտի….