Մարիետա Սիմոնյան – «Կա´մ երկինքն է հիշել մեզ, կա´մ դու»

Անձրևում է…
Երկինքը կրկին հիշել է
Ինձ ու քեզ,
Կամ եկել է կրկին հիշացնելու,
Թե ինչ ենք կորցրել ես ու դու։
Ես ինձ եմ կորցրե, դու քեզ…
Գնալուց աչքերդ սեր էին խոստովանում,
Իսկ շուրթերդ հրաժեշտ տալիս։
Աչքերդ գոռում էին մնա,
Իսկ շուրթերիցդ հազիվ պոկվեց գնան։
Գնացի…
Աչքերիդ բղավոցը խլացրած
Ու շուրթերիդ շշուկին ենթարկվելով`
Գնացիիի…
Գո՞հ ես…

Արևում է…
Դու էլ ինձ հիշեցիր,
Ու արևը սկսեց անխնա ժպտալ
Մեր խենթ հիշողություններից։
Երևի հիշեցիր, որ արցունքներս
Խեղդել էի անգամ հրաժեշտի պահին,
Անգամ այդ պահին ժպտում էինք։
Երևի չափից շատ իդեալական էր ամեն ինչ։

Գրողը տանի…
Կարոտում եմ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ