Մարիետա Սիմոնյան – «Ատում եմ, կսիրե’մ»

Ես ատում եմ սպասելը,
Բայց եթե իմանամ,
որ գալուս ես
Կսովորեմ սիրել այն։
Ես ատում եմ մարդաշատ վայրերը,
Բայց եթե իմանամ,
որ կգտնեմ քեզ այնտեղ,
Կսկսեմ հաճախ հայտնվել խելագար փողոցներում,
Ես ատում եմ երկար ճանապարհները,
Բայց պատրաստ եմ անցնել
Միլիոնավոր կիլոմետրեր,
Եթե վերջում քեզ եմ գտնելու։
Ես ատում եմ ջերմություն
Խլող անսանձ քամիները,
Բայց եթե իմանամ,
որ քամու թևին ընկած կգաս
Կքայլեմ հազար քամիներին ընդառաջ։
Ես ատում եմ բացակայությունդ,
Ու երբևէ չեմ սիրի այն,
Չե´մ կարող, չե´մ ուզում…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ