Մարիաննա Ուդումյան – «Պայմանագիր»

Երկբայելով ապրելով ,փորձում ենք անտարբերության մատնել ժամանակն ու վայրկյանները,որ անկուշտի պես կլանում ենք հաշվի չառնելով անսանձ իրականությունը,որ խամաճիկ է դարձնում յուրաքանչյուրին ու դատապարտում իր օրենքներով։ Կետեր,որ ունեն իրենց ճանապարհն ու պատկերացրած իրականությունը,ոչ ցանկալի ենթատեքստերով ու խզբզած ատորագրություններով։ Որ փաստում են մարդկային ստորակարգությունն ու բարձրաձայնում թուլամորթ կոչերը,որ լսելի չեն բարձր ձայների կողքին։ Կշեռքների վերածված կյանք,արժեզրկված մտածելակերպ ու թափանցիկ իրականություն։ Այս ամենի կողքին իր գոյությունն է քարշ տալիս մի չնչին զանգված,որ փորձում է ապստամբել ու կոչերով հանդես գալ այդ ամենին հակառակ,կոչեր,որոնք լուռ են ու անլսելի լսողի համար։ Յուրաքանչյուրն էլ կյանքում բախվել է մի կետի,որին ուղարկված է եղել թափանցիկ թուղթ՝ խզբզած ստորագրություններով,պարտավորված լինելով կատարել անհասկանալի գծերն անկախ ամեն ինչից,անկախ նրանից,որ հասկանալի չէ կարդացողի համար,կյանքն է ուղարկել իր օրենքն է,հակառակ գնալ,նշանակում է մեռնել։ Գույնզգույն պատկերացնել կյանքը,նշանակում է ապրել վարդագույն ակնոցներով,խաբել ինքդ քեզ ու քո ակնոցներին,երբ հանել ես ուղղակի հայելիների կեղտը մաքրելու համար,ընթացքում փակում ես աչքերդ չտեսնելու համար այն գորշ իրականությունը,որ երևում է անգամ փակ աչքերով։
Կյանքը թելադրում է իր օրենքները,հասարակությունը վերափոխում իրեն ցանկալի կերպով,որի զոհը դառնում է առաջինի օրենքներով ապրողը,նրանց համար նոր օրենքները խորթ են ու դժվար ըմբռնելի։ Ոմանք փորձում են համակերպվել ու ապրել նոր օրենքներով,ոմանք դառնում են դրանցում լիդեր,ոմանք հրաժարվում են ու գրում իրենց օրենքներն ու դատապարտվում քծնող հայացքների,միայնության ու հա պայքարելու մեծ ուժով։ Հենց էդպիսիններն են որ կանգնում են ամենաբարձր կետին ու կոկորդ պատռելով,փորձում են լսելի դարձնել համր լեզվով՝ խուլ հասարակությանը։ Պայքարում են չգիտակցելով,որ առանց շշնջալու էլ լսում են բոլորը,ուղղակի ուրվականի դեր կատարելով այն թափանցիկ է։ Իրականում բոլորն էլ գծագրել են ամեն ինչ թաքցնելով իրենց երևակայություններում,երբեք իրականության չվերածված երևակայություններում։

­

Ձեզ նույնպես կարող է դուր գալ