Մարիաննա Ուդումյան – «Պատերազմ»

Չգիտեմ՝ երբևէ ունեցել եմ այսքան հայրենասիրությունը անկուշտի պես կլանող զգացողություն, խավարի մեջ լույս պեղելու անհրաժեշտություն ու հույս, որ առկայծում է անգամ ամենագորշ խավարում, սակայն զգում եմ՝ հայրենիքս, որ պայքարում է իր մի հողակտորի համար, ունի կարիքը իմ, քո, նրա, բոլորիս։ Զգում եմ, որ սիրտս թրթռում է անկարող լինելու զորությունից, երբ լսում եմ բոթը՝ կորստի։ Պատերազմը ստիպում է տեսնել այնն ինչն անտեսանելի է։ Զգալ այնն ինչն անկարող ես ուղղակիորեն զգալ, երբ հոգիդ հանդարտ է և չունի տագնապի զգացում, չի կռանում անզորությունից ու ընկճված չէ։ Ասես, խրված ես մի ճահճում ու հույսի ճյուղ ես փնտրում, որ կահազանգի փրկվելու մասին։ 2 շաբաթ առաջ կորցրի եղբորս, 9 օր առաջ ՝ մանկությանս ընկերոջը, , չեմ ցանկանա նման իրավիճակում հայտնվի ինչ֊որ մեկը։ Չեմ ցանկանա, որ աչքերդ սկսեն սովորել դրվագների կրկնությանը, անընդհատ ետ տաս ու սկսես կրկին ու կրկին նայել, նույն զգացողությամբ ու ապրես այդ ամենը վերհիշելով։ Վերհիշես, որպեսզի լրացնես նրանց բացն ու անհրաժեշտություն չզգաս դրանց պակաս լինելուց, ինչ֊որ անկյունում սփոփանք գտնես ու փորձես ինքդ քեզ համոզել, որ նրանք արդեն քո հիշողության մի մասնիկն են, ունեն իրենց ուրույն տեղն ու դիրքը, որը ոչ ոք չի կարող լրացնել, պարզապես կարիք չզգաս դրվագներն ավելացնելու։ Մեծ ցավով պետք է նշեմ, որ ուրախությանս չափ չկա, երբ ասում են վիրավոր է, ասում եմ՝ ինչ լավ է… Այո, որովհետև ցավոտ է տեսնել ընկերոջդ, եղբորդ, բարեկամիդ անշնչացած մարմինը, որ սառել է, ասես, ատում է այն ջերմությունը, որ մի ժամանակ անդավաճան էր իրեն։ Արհամարհում է մորը,որ կոտրվել են ծնկները մարմնի դիմաց ու անիծում է այն փամփուշտը, որ շատ ճրագներ է իրենց տներում մարել։ Հայրը, որ մի օր խրատներ էր տալիս, լռել է ու անճարությունից կուչ եկել մի անկյունում՝ խեղդելով արցունքները կոկորդում։ Պարզապես կյանքը, որ ստորագրել էր դրա դիմաց, նրանց համար հասկանալի չէ, ինչ֊որ խզբզոցներ են ու մեծ կետեր, որոնց դիմաց գրված է՝ կատարված է։ Փաստն անընդունելի է նրա համար, ով ձեռքերի վրա պահել է ու ձեռքերի վրա հրաժեշտ տվել։ Քույրը, որ ա֊ն ու բ֊ն է մոռացել և քարացած նայում է եղբորը, նեղացած, կծկված, կուչ է եկել այնպես ասես փորձում է հասակը թաքցնել, հավասարվել եղբոր շնչին, միգուցե այդպե՞ս խոսի իր հետ։ Սա է պատերազմը։ Ներքին պատերազմ է սա։ Ներքին գազաններ են քեզ հոշոտում, ստիպում պաշտպանվել ու հարձակվել նրանց վրա ովքեր ագահ նայում են մեր պատառին, որն ի սկզբանե մերն է եղել։ Ի տարբերություն նրանց մենք սեփական արյամբ ենք պաշտպանում մեր հայրենիքը։ Չենք խառնում ո՛չ ռուս, ո՛չ արաբ։ Միգուցե հողը նեղանա, երբ տեսնի օտարը, մռայլ վեր նայի, ըմբոստանա ու էլ չտարբերակի մաքուրը։ Մոռանա այն արյունը, որ հազարամյակներով ծանոթ է։ Որով սնվել է ու լաց եղել։ Հայը հզոր է, եղել ու կլինի։ Չի սողա երբեք նվաստի դիմաց։ Միշտ հանդիպել է քծնող հայացքների որոնց բարեհաջող ճանապարհել է այնպես, որ հետ դարձի ճանապարհ չեն գտել։ Հիմա էլ քծնում է թուրքը, թուրքին վայել ձևով։ Ասածներս նրանց չեն վերաբերվում, նրանք թուրք են իսկ ընդհանուրի մեջ նրանց չպետք է ներառել։ Բանն այն է, որ միակ միջոցը թուրքի հետ իրենց լեզվով խոսելն է, այսինքն զենքով։ Հաղթանակը մերն է, պարզից էլ պարզ է։ Զենքերն արթուն են, կրակը՝ վկա։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ