
Երբևէ մտածե՞լ եք գիշերվա և ցերեկվա ակնհայտ տարբերության ու նշանակության մասին։ Մարդիկ գիշեր ասելով հասկանում են միայն միապաղաղ խավար,սակայն դա այդպես չէ։ Տվեք նկարչին ներկեր և նա այնպիսի գիշերային «խավար» կստեղծի,որ ցերեկային գույնզգույնությունը փոքրիկ շտրիխի պես կգծագրվի այդ ամենի դիմաց։ Այդ նկարիչները մենք ենք,ամեն ոք ով պատկերացնում է իր գիշերը ցերեկից էլ լուսավոր և բազմագույն։
Ես սիրում եմ գիշերը։ Սիրում եմ իր բոլոր առանձնահատկություններով։ Զարմանում եմ,թե ի սկզբանե ինչու՞ է գիշերը ասոցացվում քնելու հետ,որ երբ մթնում է ուրեմն պետք է քնել։ Փորձիր մեկ օր հասկանալ գիշերվա մթությունն ու ապրել իր հետ նույն վիճակում՝ հանդարտ,մեղմ,լուռ,առեղծվածային։ Դա այն վիճակն է, երբ մարդ իր կյանքում գոնե մի անգամ ցանկացել է ապրել և զգալ,աակայն չի հասկացել՝ ինչպես։ Գիշերն իր կայուն հանդարտությամբ խաղաղություն է բերում նույնիսկ ամենաանկայուն մարդուն,էակին։ Ինչու՞ են որոշ կենդանիներ որսի դուրս գալիս հենց գիշերով,որովհետև խանգարող հանգամանք չկա,ամեն բան կարծես կանգնել է և մեկ այլ ստարտ պետք է սկսվի։ Մարդու համար այն բազում մտքերի թիրախ է,միջոց։ Բոլոր երգերը,մտքերը,խոսքերը,զգացմունքները,հուշերը ծնվում են հենց գիշերով,որովհետև ցերեկային խառնաշփոթությունը թույլ չի տալիս գոնե մասամբ ընկղմվել դրանց մեջ։ Կամ էլ հակառակ դրան մտնում ենք սենյակ,փակում պատուհանները,վարագույրներըև սկսում հետևել սեփական շնչառությանը,որ լսվում է կատարյալ լռության մեջ։ Ասես հոգուդ վրա մեղմություն է իջել և ուր որ է կխեղդի այն անսպասելի կերպով։
Պետք չէ գիշերը տեսնել միայն խավար և գորշ,այլ փորձել խոշորացված պլանով գործի դնել ենթագիտակցությունը, նայել և լսել։ Գիշերն էլ ունի իր ձայնը,իր կանչող ձայնը որ գայթակղիչ է նույնիսկ այն մարդուն,որ սիրում է անդադար աղմուկ և խնջույքներ։ Բազմիցս տեսել եք թե՛ ֆիլմերում,թե՛ գրքերում գիշերվա նկարագրություններին և հասկացել մի բան,որ ցերեկով տեսած ծաղիկը կարող է թառամել մի քանի ժամ անց, բայց այդ նույն ծաղիկը,երբ մենք տեսանք ծաղկած ակնթարթին,միշտ երիտասարդ է մեր հուշերում,որ տեսնում ենք գիշերային լռության մեջ։